Ուրբաթ, 19.04.2024, 13:44
Գլխավոր » 2013 » Հունիս » 8 » ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԻՏԵԼ Է ՇՈՒՐՋ 200 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ
20:38
ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԻՏԵԼ Է ՇՈՒՐՋ 200 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ
Ամբողջ աշխարհում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը դիտում են շուրջ 200-300 միլիոն մարդ: Հայաստանում այս տարի ՉԼ եզրափակիչը դիտողների քանակը կազմել է այդ պահի հեռուստալսարանի շուրջ 50%-ը:

ՉԼ-ի եզրափակիչ խաղերը համարվում են ամենահայտնի սպորտային իրադարձություններից մեկը: Վերջին տարիներին դրանք կարելի է դիտել աշխարհի գրեթե բոլոր ծայրերում, քանի որ համապատասխան հեռարձակումն իրականացվում է բոլոր մայրցամաքների շուրջ 200 երկրներում: Բացառություն չէ նաև Հայաստանը, որտեղ այս տարի այն ցուցադրելու իրավունքը գնել էր «Արմենիա TV» հեռուստաընկերությունը:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մեր երկրում մայիսի 26-ին կայացած «Բավարիա» – «Բորուսիա Դ» եզրափակիչ հանդիպումը հեռուստաէկրանների մոտ է հավաքել 197.000 մարդու: Երևանում այն դիտել է 137.300 մարդ: Սա իրականում լուրջ ցուցանիշ է հայաստանյան հեռուստալսարանի համար, քանի որ միայն Երևանում այն կազմում է դիտողների շուրջ 50 տոկոսը:

Ի դեպ, ռուսական հեղինակավոր championat.com կայքը միջազգային հետազոտական ընկերության հետ համատեղ անցկացրել էր Եվրոպայի հեռուստալսարանի մոնիթորինգ: ՖՈՒՏԲՈԼ 365-ի խնդրանքով նրանք մեզ տրամադրեցին Հայաստանին վերաբերող թվերը: Ըստ նրանց տվյալների՝ այն կազմում է 215,000 մարդ, որը շատ մոտ է «Արմենիա TV»-ի թվերին: Ըստ հետազոտողների՝ սովորաբար մի քանի տոկոս կազմում է արբանյակային ալիքներով դիտող հեռուստալսարանը:

Ըստ մեր գործընկերների՝ Հայաստանում ՉԼ եզրափակիչ խաղը դիտած հեռուստալսարանը 2 անգամ գերազանցում է միջին եվրոպական ցուցանիշը:

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Եվրոպայում գլխավոր ակումբային մրցամարտին հետևել է շուրջ 150 մլն բնակիչ:

Ահա վերջին 100-ամյակում ՉԼ-ի հեռուստալսարանի առավելագույն քանակը Եվրոպայում:

Բարսելոնա – ՄՅՈՒ (2011թ.) – 130 մլն մարդ
ՄՅՈՒ – Չելսի (2008թ.) – 125 մլն մարդ
Բարսելոնա – Արսենալ (2006թ.) – 115 մլն մարդ
ԱՇԽԱՐՀՈՒՄ

Վիճակագրությունն ամբողջական դարձնելու համար նշենք նաև, որ ողջ աշխարհում «Բավարիա» – «Բորուսիա Դ» խաղը հեռուստաէկրաններին է գամել 225 մլն մարդու: Հենց քաղաքացիների այս քանակը, անկախ երկիր մոլորակում իրենց գտնվելու վայրից, հետևել է երկու գերմանական ակումբների պայքարին….

Ահա վերջին 100-ամյակում ՉԼ-ի հեռուստալսարանի առավելագույն քանակը՝ աշխարհով մեկ:

Բարսելոնա – ՄՅՈՒ (2011թ.) – 305 մլն մարդ
Բարսելոնա – ՄՅՈՒ (2009թ.) – 275 մլն մարդ
Բավարիա – Չելսի (2012թ.) – 270 մլն մարդ

$IMAGE1$

Football365.am
Դիտումներ: 370 | Ավելացրեց: artyom | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0