Հինգշաբթի, 18.04.2024, 03:38
Գլխավոր » 2013 » Նոյեմբեր » 5 » Չեմպիոնների լիգայում յուրաքանչյուր խաղ վտանգավոր է. Գվարդիոլա
01:48
Չեմպիոնների լիգայում յուրաքանչյուր խաղ վտանգավոր է. Գվարդիոլա
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Մյունխենի «Բավարիայի» մրցակիցը Պլզենի «Վիկտորիան» է: Խաղից առաջ մյունխենցիների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ և պատասխանել վերջիններիս հարցերին:

«Չեմպիոնների լիգայում յուրաքանչյուր խաղ վտանգավոր է: Այս մրցաշարում խաղում են միայն փորձառու թիմերը: Չեխիայի առաջնության վերջին տուրում «Վիկտորիան» 6:1 հաշվով ջախջախել է «Յաբլոնեցին», ուստի, մեր մրցակիցն այժմ լավ մարզավիճակում է: Ամեն դեպքում կարծում եմ, որ վաղը փլեյ-օֆֆի ուղեգիրն ապահովագրելու լավ հնարավորություն ունենք:

Միշտ էլ զարգացումների տեղ կա. անգամ հաղթած խաղերում մենք կարող էինք ավելի լավ գործել: Բոլոր խաղերում հնարավոր չէ հաղթել, բայց դա միայն մեկ բան է նշանակում՝ պետք է ավելի շատ աշխատենք»,-ասել է Գվարդիոլան նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:

Հավելենք, որ «Վիկտորիա»-«Բավարիա» խաղը մեկնարկելու է վաղը, Երևանի ժամանակով 23:45-ին:

Allsport.am



Դիտումներ: 385 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0