Ուրբաթ, 29.03.2024, 16:36
Գլխավոր » 2012 » Հունիս » 22 » ԴԵԼ ԲՈՍԿԵ."ԳԵՐՄԱՆԻԱՆ ԹՈՒՅԼ ՏԵՂԵՐ ՉՈՒՆԻ"
18:24
ԴԵԼ ԲՈՍԿԵ."ԳԵՐՄԱՆԻԱՆ ԹՈՒՅԼ ՏԵՂԵՐ ՉՈՒՆԻ"
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է, որ Գերմանիայի հավաքականը թույլ տեղեր չունի:

«Գերմանացիները շատ բարձր մակարդակի ֆուտբոլ են ցուցադրում: Եթե նրանք ինչ-որ թույլ տեղեր էլ ունեն, ապա ես չեմ տեսնում դրանք: Գերմանիան վստահելի պաշտպանություն ունի, իսկ հարձակման գծում անկրկնելի Մարիո Գոմեսն է: Նա պահեստայինների նստարանին է թողել Միրոսլավ Կլոզեին, իսկ դա ինչ-որ բան նշանակում է:
Ամեն դեպքում, ես նախընտրում եմ այժմ մտածել ֆրանսիացիների մասին, որոնց հետ խաղալու ենք քառորդ եզրափակիչում: Մենք չենք վախենում Ֆրանսիայից, սակայն հարգում ենք նրան: Ռիբերի՞: Հրաշալի ֆուռբոլիստ է, սակայն Բենզեման և Նասրին նույնպես համաշխարհային մակարդակի խաղացողներ են», – Դել Բոսկեի խոսքերը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ Եվրո 2012-ի քառորդ եզրափակիչում Իսպանիան ուժերը կչափի Ֆրանսիայի, իսկ Գերմանիան՝ Հունաստանի հետ:

sportarmenia.com
Դիտումներ: 475 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0