Երեքշաբթի, 23.04.2024, 23:29
Գլխավոր » 2013 » Մայիս » 4 » ՆԱԽԱՎԱՐԺԱՆՔ` ԵԶՐԱՓԱԿՉԻՑ ԱՌԱՋ. ԲՈՐՈՒՍԻԱ - ԲԱՎԱՐԻԱ
15:20
ՆԱԽԱՎԱՐԺԱՆՔ` ԵԶՐԱՓԱԿՉԻՑ ԱՌԱՋ. ԲՈՐՈՒՍԻԱ - ԲԱՎԱՐԻԱ
Եվրոպայի ներկայիս դրությամբ երկու ուժեղագույն ակումբները այսօր կհանդիպեն Բունդեսլիգայի 32-րդ տուրի շրջանակում: Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում «Բորուսիա»-ն կընդունի «Բավարիա»-ին: Եթե ոմանք Բունդեսլիգայի շրջանակում կայանալիք խաղը պատրաստվում են դիտել, որպեսզի մայսիսի 25-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից առաջ գաղափար կազմեն թիմերի ուժի մասին, ապա չարաչար սխալվում են: Պատճառը շատ պարզ է` Բունդեսլիգայում այս թիմերը արդեն որևէ խնդիր չեն լուծում, քանի որ «Բավարիա»-ն վաղուց արդեն հռչակվել է երկրի չեմպիոն , իսկ «Բորուսիա»-ն իրեն է ամրագրել երկրորդ հորիզոնականը: Բացի այդ այսօր «Բավարիա»-ն Դորտմունդում հանդես կգա առանց իր մի շարք առաջատար ֆուտբոլիստների: Ցավոք սրտի թիմերը հանդիպում են առաջնության ավարտին, երբ ամեն ինչ որոշված է: 
Այսօր թիմերը կխաղան իրենց հաճույքի համար: Սպասվում է, որ ֆուտբոլասերները ականտես կլինեն վառ, հարձակվողական ֆուտբոլի: Ամեն դեպքում նման կարգի ակումբների խաղերը անկախ ամեն հանգամանքից սպասվում են մեծագույն հետաքրքրությամբ և սրտի թրթիռով: 

Այդուհանդերձ չի կարելի ասել, թե այս խաղը բոլորովին ոչինիչ չի նշանակում: Ամենայն հավանականությամբ թիմերի մարզիչները կփորձեն որոշակի փորձարկումներ կատարել տարվա գլխավոր իրադարձությունից առաջ: Այս դիմակայությանը լրացուցիչ հետաքրքրություն է հաղորդում նաև այն հանգամանքը, որ ամռանը «Բորուսիա»¬-ի առաջատարներից` Մարիո Գյոտցեն տեղափոխվելու է «Բավարիա»: Երկրպագուները այդ կապակցությամբ շատ բացասական են արձագանքել և արդեն հասցրել են նրան անվանել դավաճան: Այսօրվա խաղին Գյոտցեն չի մասնակցի վնասվածքի պատճառով և հնարավոր է նաև բաց թողնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: 
Դորտմունդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կփորձի մինչև եզրափակիչ փոխարինող գտնել Մարիո Գյոտցեին: Հավանաբար այսօրվա խաղում այդ դիրքում կփորձարկվեն Մորիտց Լայտները, Լեոնարդո Բիտենկուրը: Չեմպիոնի դեմ կայանալիք խաղը երիտասարդ ֆուտբոլիստների համար մեծ մոտիվացիա կլինի: Իսկ ինչպես գիտենք Յուրգեն Կլոպը առանց այդ էլ իր ֆուտբոլիստներին մոտիվացնելու մեծ ունակություններ ունի:

Այդուհանդերձ այս խաղը կարելի կլիներ համարել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից առաջ կայանալիք գլխավոր ռեպետիցիա, եթե մինչ այժմ Բունդեսլիգայում պահպանված լիներ ինտրիգը: Հարկ է նշել, որ ընթացիկ մրցաշրջանում հանդիպելու են 2-րդ անգամ: Բունդեսլիգայի 15-րդ տուրում Մյունխենում կայացած խաղն ավարտվել էր ոչ-ոքի`1:1 հաշվով , իսկ Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակիչում մյունխենյան ակումբը նվազագույն 1:0 հաշվով առավելության էր հասել դորտմունդցիների նկատմամբ: 

Բունդեսլիգա.32-րդ տուր

«Բորուսիա»-«Բավարիա» 20:30
«Սիգնալ Իդունա Պարկ». Դորտմունդ

Արտակ Վահանսարյան

Դիտումներ: 713 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/3
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0