Հինգշաբթի, 28.03.2024, 13:11
Գլխավոր » 2012 » Օգոստոս » 4 » ԷԼԲԵՐ."ԳՈՄԵՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՅՈՆԵՍԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԻՆ ՉԵՆ"
10:29
ԷԼԲԵՐ."ԳՈՄԵՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՅՈՆԵՍԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԻՆ ՉԵՆ"
Մի քանի օր է ինչ "Բավարիայի" նախագահ Ուլի Հյոնեսը իր տված հարցազրույների ժամանակ քննադատական խոսքեր է հղում թիմի հարձակվող Մարիո Գոմեսի հասցեին: Այդ առթիվ "Բավարիայի" նախկին հարձակվող բրազիլացի Ջիովանե Էլբերը  քննադատել է Ուլի Հյոնեսին: Հարձակվողը նաև խոսել է Մարիո Գոմեսի մասին և կոչ է արել նրան չվհատվել դրանցից, այլ առաջ նետվել և ապացուցել, որ դրանք անտեղի են:

"Սա պետք է լիներ հաջորդ մրցաշրջանի հանգիստ պատրաստություն, բայց Բավարիայում կրկին անհանգիստ իրավիճակ է տիրում: Ուլի Հյոնեսը անսպասելիորեն "կրակի վրա յուղ է լցնում": Մի քանի օր է նա չի դադարում քննադատական խոսքեր հղել Մարիո Գոմեսի հասցեին",-ասել է Էլբերը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հյոնեսը հայտարարել էր, որ եթե Գոմեսը լավ հարձակվող լիներ,ապա "Բավարիան" այժմ կհանդիսանար Չեմպիոնների լիգայի գավաթակիր: 

"Ես այդ ամենը կարդացի Բրազիլիայում և կարող եմ պատկերացնել, թե ինչի է ուզում հասնել Հյոնեսը: Նա այժմ մեծ ճնշում է գործադրում, քանի որ վախենում է ևս մեկ տարի մնալ առանց տիտղոսների:
Ինչ վերաբերվում է Չեմպիոնների լիգայի եզրափակչին, ապա դա ճիշտ չէ: Բավարիան գերազանց խաղաց, բայց հաղթեց Չելսին: 
Մարիոն խփում է իր գոլերը:Նա մրցաշրջանի ընթացքում խփել է 41 գնդակ: Ինչու են նրանից ավելին պահանջում: Դա շատ լավ արդյունք է: Ես կարծում եմ , որ բոլորը պետք է հարմարվեն, թե ինչպես է խաղում Մարիոն: 
Նա այն ֆուտբոլիստը չէ, որ միանգամից կարող է պայքարի մեջ մտնել մրցակցի մի քանի խաղացողների հետ:Մարիոն տեխնիկապես թույլ է: Նա սպասում է փոխանցումների և հետո գոլեր է խփում: Ինձ թվում է, որ նրան գնելու ժամանակ բոլորն էլ ծանոթ էին Գոմեսի խաղաոճին:

Եվ միայն նոր է լսվում նրա հանդեպ քննադատությունները, այն ժամանակ, երբ մրցաշրջանը դեռևս չի մեկնարկել:  Յուպ Հայնկեսին նույնպես նյարդայնացնում են այդ քննարկումներ և պատասխան դրանց նա հայատարարեց."Խոսքը արծաթ է, բայց լռությունը ոսկի"

Նախագահը ոչ մի կերպ չի կարողանում հանգստանալ: Նրա "ներքին ձայնը"  հուշում է, որ նա պետք է ճնշում գործադրի Գոմեսի վրա: Գոմեսը շատ ֆլեգմատիկ անձնավորություն է և պետք է նրան հանել այդ իրավիճակից":
Քնադատությունը կօգնի, թե կխանգարի ֆուտբոլիստին, ոչ ոք չի կարող ասել, բայց կարևորը դա չթուլացնի նրան",-նշել է Էլբերը

Էլբերը ժամանակին, երբ հանդես էր գալիս "Բավարիայում" նույնպես անցել է նման ուղի և ժամանակ առ ժամանակ արժանացել է քննադատության և հատկապես Բեկենբաուերի կողմից:
"Այդ քննադատություններից հետո ես ձգտում էի հաջորդ խաղին ինձ "ճղել և նետվել առաջ" : Այդպես պետք է վարվի նաև Գոմեսը: Նա երբեք չի կարող խուսափել նման քննադատություններից: Եթե հանդես ես գալիս Բավարիայում, ապա պետք է կարողանաս ապրել և համակերպվել դրա հետ: Ուլլին, Կալլեն և Ֆրանցը կարող են ասել ամեն ինչ",-ծիծաղում էլբերը:

Դիտումներ: 580 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 1
0  
1 sergoaslan   (04.08.2012 14:32) [Նյութ]
hamadzayn em!!!!!!!

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0