Հինգշաբթի, 18.04.2024, 21:27
Գլխավոր » 2013 » Հունիս » 18 » Երկրպագուները ընտրեցին Հայնկեսին և Մեսսիին
17:04
Երկրպագուները ընտրեցին Հայնկեսին և Մեսսիին
Գերմանական Kicker պարբերականը հարցում էր պատրաստել իր ընթերցողների համար՝ պարզելու, թե ով է 2012-2013 մրցաշրջանի լավագույն մարզիչը և ֆուտբոլիստը: Հարցման արդյունքով լավագույն մարզիչ է ճանաչվել Մյունխենի Բավարիայի նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկես, իսկ լավագույն ֆուտբոլիստ՝ Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին:
Հայնկեսը ստացել էր ձայների 60.5 %-ը: Նա առաջ էր անցել Դորտմունդի Բորուսսիայի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպից և Մադրիդի Ռեալի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյից:
Իսկ ինչ վերաբերում է ֆուտբոլիստի ընտրելու հարցում, ապա Մեսսին է ճանաչվել լավագույնը 67.4%-ով: Նա առաջ է անցել Կրիստիանո Ռոնալդոյից և Բաստիան Շվայնշտայգերից:

Դիտումներ: 482 | Ավելացրեց: artyom | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0