Ուրբաթ, 29.03.2024, 04:55
Գլխավոր » 2012 » Դեկտեմբեր » 2 » ԲԱՎԱՐԻԱՆ ԿՐԿԻՆ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ՀԱՂԹԵԼ ԲՈՐՈՒՍԻԱՅԻՆ
12:18
ԲԱՎԱՐԻԱՆ ԿՐԿԻՆ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ՀԱՂԹԵԼ ԲՈՐՈՒՍԻԱՅԻՆ
Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում միմյանց առճակտման դուրս եկան չեմպիոնության գլխավոր հավակնորդներ` Բավարիան և Դորտմունդի Բորուսիան:  Լարված և անզիջում պայքարում ընթացած խաղում կնքվեց խաղաղ ելք`1:1: Խաղն հիմնականում ընթացավ հավասար պայքարում: Առաջին խաղակեսում ավելի լավ էին նայվում հյուրերը, սակայն երկրորդ խաղակեսի միջնամասում Բավարիան սկսեց տիրել խաղային առավելությանը և կարողացավ այն վերածել նյութականի:67-րդ չոպեին Տոնի Կրոսը  հեռահար հարվածով ձեռնունայն թողեց Ռոման Վայդենֆելլերին: Բաց թողած գնդակից 7 րոպե անց Բորուսիան անկյունային խաղարկումից հետո վերականգնեց հաշվի հավասարությունը. աչքի ընկավ Մարիո Գյոտցեն: 
Խաղի մնացած հատվածում հաշվի մեջ առաջ անցնելու համար Բավարիան մի քանի իրական պահ ուներ , բայց հարմարավետ դիրքերից մրցակցի դարպասը չկարողացան խոցել` Թոմաս Մյուլլերը և Տոնի Կրոսը:
Այս խաղից հետո Բավարիան մրցաշարային աղյուսակում շարունակում է 11 միավորով գերազանցել երկրի գործող չեմպիոն` Բորուսիային: Նշենք, որ այս տուրի շրջանակում երկրորդ տեղում ընթացող Բայերը հաղթեց Նյուրնբերգին և երկու միավորով կրճատեց Բավարիայից հետ ունեցած միավորների տարբերությունը: Այժմ "ասպիրինայինները" առաջատարից հետ են մնում 8 միավորով:

ԲԱՎԱՐԻԱ - ԲՈՐՈՒՍԻԱ Դ 1:1

Գոլերը՝  Կրոս 67ʹ - Գյոտցե74ʹ



Bayern Munich 1 - 1 Borussia Dortmund by warrant
Դիտումներ: 506 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0