Շաբաթ, 20.04.2024, 07:15
Գլխավոր » 2013 » Նոյեմբեր » 23 » «Ֆորս Մաժորային» իրավիճակ`«Բորուսիա» - «Բավարիա» խաղից առաջ
01:20
«Ֆորս Մաժորային» իրավիճակ`«Բորուսիա» - «Բավարիա» խաղից առաջ
Գերմանիայի առաջնության 13-րդ տուրում կկայանա  առաջին շրջանի գլխավոր իրադարձությունը: Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում  երկրորդ տեղում ընթացող «Բորուսիա»-ն կհյուրընկալի առաջատար «Բավարիա»-ին: 12 տուրից հետո թիմերին բաժանում է 4 միավոր: Այս խաղի ելքը կարող է ճակատագրական լինել թիմերից յուրաքանչյուրի համար, քանի որ տվյալ հանդիպումը 6 միավորի արժեք ունի: Եթե «Բորուսիա»-ն ցանկանում է գերազանցել «Բավարիա»-ին, ապա վաղվա խաղում անպայման պետք է երեք միավոր վաստակի: Հակառակ դեպքում չեմպիոնական մցավազքում «Բավարիա»-ն կարող է անհասանելի դառնալ իր մրցակիցների նկատմամբ:  
Թիմերը հանդիպմանը կմոտենան կադրային խնդիրներով: Կարևորագույն խաղից առաջ թիմերը հայտնվեցին ֆորս –մաժորային իրավիճակում: Հատկապես դրությունը լուրջ է «Բորուսիա»-ի մոտ, որը այս խաղից առաջ կորցրեց հիմնական կազմի երեք պաշտպանների: Մաթս Հյումելսը, Նեվեն Սուբոտիչը և Մարսել Շմելցերը չեն կարողանա օգնել իրենց թիմին:  Մյունխենցիների կազմում նույնպես կան զգալի կորուստներ:  Նույն ատճառներով  խաղը բաց կթողնեն  Ֆրանկ Ռիբերին և Բաստիան Շվայնշտայգերը:  Իհարկե, «Բորուսիա»-ի կորուստները զգալի են և նման ֆորս մաժորային իրավիճակը վաղվա խաղում մեծ հարցականի տակ է դնում դորտմունդցիների հաղթանակը: Յուրգեն Կլոպը  պատասխանատու խաղում ստիպված կլինի նոր պաշտպանական գիծ ձևավորել, որը առաջին հայացքից այդքան էլ հուսալի չի թվում: Կենտրոնական գոտում Կլոպը կվստահի Բենդեր- Սոկրատիս զույգին, իսկ եզրերում կգործեն Գրոսկրոյտցն ու երիտասարդ Դուրմը: Դորտմունդցիները  հանդես կգան իրենց համար հարազատ ` 4-2-3-1 տակտիկական դասավորությամբ:  Հենակետային դիրքում Նուրի Շահինը խաղազույգ կկազմի փորձառու Սեբաստիան Կեհլի հետ: Կիսապաշտպանության աջ թևում Կլոպը ամենայն հավանականությամբ կվստահի Յակուբ Բլաշիկովսկուն, քան Պիեր-Էմերի Օբամեյանգին: Լեհ կիսապաշտպանը նմանատիպ խաղերում հանդես գալու հարուստ փորձ ունի և ավելի լավ է կարողանում գնդակ պահել, խաղարկել, քան գաբոնցի հարձակվողը: Նման խաղային հատկանիշները շատ կարևոր են «Բավարիա»-ի հետ խաղում:


Գվարդիոլան այդ առումով կարող է իրեն ավելի հարմարավետ զգալ, քանի որ իր թիմի կազմում ունի այնպիսի կատարողներ, ովքեր կարող են փոխարինել Ռիբերիին և Շվայնշտայգերին: Այդուհանդերձ թիմի երկու առաջատարների կորուստները դժվար , թե  չազդի մյունխենցիների խաղի վրա:  Իսպանացի մասնագետը կրկին խաղադաշտ դուրս կբերի մեկ հենակետային կիսապաշտպանի: Մյունխենցիները կխաղան իրենց համար արդեն սովորական դարձած` 4-1-4-1 տակտիկական դասավորությամբ: Հենակետային դիրքում Շվայնշտայգերին կփոխարինի Խավի Մարտինեսը, իսկ կիսապաշտպանության ձախ թևում Ռիբերիի փոխարեն հանդես կգա Մարիո Գյոտցեն: «Բավարիա»-ի վերջին խաղերը ցույց տվեցին, որ ընդգծված հարձակվողով թիմը ավելի լավ է գործում առջևի գծում, քան հետ քաշված հարձակվողի պարագայում: Այդ պատճառով Գվարդիոլան վերջին շրջանում փորձում է «նոր հեծանիվ» չհորինել և խաղում է մեկ ընդգծված հարձակվողով: Այդ դիրքում, ինչպես միշտ կգործի Մարիո Մանջուկիչը, ով գտնվում է հիանալի մարզավիճակում:   


Արտակ Վահանսարյան


Դիտումներ: 479 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0