Հինգշաբթի, 25.04.2024, 10:44
Գլխավոր » 2012 » Հունիս » 22 » ԳԵՐՄԱՆԻԱ - ՀՈՒՆԱՍՏԱՆ ԽԱՂԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ
12:47
ԳԵՐՄԱՆԻԱ - ՀՈՒՆԱՍՏԱՆ ԽԱՂԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ
Այսօր կկայանա Եվրո 2012-ի քառորդ եզրափակիչ փուլի երկրորդ հանդիպումը: Լեհաստանի Գդանսկ քաղաքում տեղակայված "Գդանսկ Արենա" մարզադաշտում կմրցեն Գերմանիայի և Հունաստանի ազգային հավաքականները:


Ընթացիկ առաջնության ժամանակ Յոահիմ Լյովը մեկ անգամ է փոփոխություն կատարել կազմի մեջ և դա եղել է խմբային փուլում Բոատենգի որակազրկման հետևանքով: Ամենայն հավանականությամբ Լյովը խաղադաշտ դուրս կբերի այն կազմը, որով Գերմանիան խաղաց խմբային փուլի առաջին երկու խաղերում: Տեսականորեն կարելի է ասել, որ Պոդոլսկուն կարող է փոխարինել Շյուռլեն, իսկ Գոմեսին` Կլոզեն,սական դա դժվար, թե Լյովը փոփոխի հաղթական կազմը:

Թեթևակի վնասվածք ուներ Շվայնշտայգերը, սակայն առաջատար կիսապաշտպանը արդեն շարքում է և պատրաստ է խաղալ: Որակազրկումից հետո կազմ կվերադառնա Բոատենգը:

Ինչ վերաբերվում է Հունաստանի հավաքականին, ապա պետք է ասել, որ նրանց մոտ կադրային խնդիրները դեռևս ի հայտ են եկել խմբաային փուլի առաջին խաղից: Այսօրվա խաղում հույների համար ամենամեծ կորուստը իհարկե թիմի ավագ և առաջատար Կարագունիսի բացակայությունն է: Հանդիպում բաց կթողնեն նաև վնասվածքներ ստացած Խալկիասն ու Ա.Պապադոպուլոսը: Եթե Ֆերնանդու Սանտուշը երկու վնասվածք ստացած ֆուտբոլիստներին  համարժեք փոխարինողներ կարող է գտնել, ապա Կարագունիսի բացակայության հետ կապված նա խնդիրներ կունենա, քանի որ պահեստայինների կազմում նման փորձառու և ընդունակ ֆուտբոլիստ պարզապես չկա:

Կարագունիսին կարող են փոխարինել Մակոս կամ Ֆոտակիսը: Մակոսը ավելի պաշտպանողական ֆուտբոլիստ է, իսկ ահա Ֆոտակիսը ավելի շատ է սիրում գրոհներին միանալ:
 
Նախնական կազմեր`
 
ԳԵՐՄԱՆԻԱ: Նոյեր - Բոատենգ, Հումելս, Բադշտուբեր, Լահմ - Խեդիրա, Շվայնշտայգեր - Մյուլլեր, Օզիլ, Պոդոլսկու - Գոմես
 
ՀՈՒՆԱՍՏԱՆ: Սիֆակիս - Թորոսիդիս, Պապաստապուլոս, Կ.Պապադոպուլոս, Ցավելաս - Կացուրանիս, Մանիատիս, Ֆոտակիս - Սալպինգիդիս, Գեկաս, Սամարաս
 
Խաղից առաջ
 
Յոհաիմ Լյով, Գերմանիա հավաքականի գլխավոր մարզիչ:
 
"Շատ դժվար խաղ է լինելու: Հույները մտադիր են պաշտպանել ողջ տարածությունը:Նրանք շատ ամուր թիմ ունեն: Վտանգավոր պահեր կստեղծենք, եթե մրցակցի տուգանայինի մատույցներում գործենք առավելագույն արագություներով":
 
ֆերնանդու Սանտուշ, Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ:
 
"Մի մոռացեք, որ Գերմանիայի հավաքականը ֆավորիտ է համարվում ոչ միայն մեզ հետ խաղում, այլև ողջ առաջնությունում: Այդուհանդերձ մենք այստեղ ենք ոչ արձակուրդների պատրվագով:Մենք այստեղ ենք եկել լուծելու մեր սեփական խնդիրները և վաղը կձգտենք մեր հնարավորությունների առավելագույն մակարդակով գործել":
 
Մանուել Նոյեր, Գերմանիայի հավաքականի դարպասպահը:
 
"Հունաստանի հավաքականին գիտենք, ինչպես ագրեսիվ ֆուտբոլ ցուցադրող թիմի: Նրանք լավ են գործում պաշտպանությունում և խաղում են հավաքված: Հույները հատկապես ուժեղ են ստանդարտ դիրքերի խաղարկությունների ժամանակ: Մենք պետք է պատրաստ լինենք":
 
Սոկրատիս Պապաստոպուլոս, Հունաստանի հավաքականի պաշտպան:
 
"Կարծում եմ թիմի բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են խաղալ իրենց հնարավորությունների առավելագույն մակարդակով: Մենք վախենալու ոչինչ չունենք: 
 
Սամի Խեդիրա, Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան:
 
"Եթե մենք դիրքային գրոհներով փորձենք գործել, ապա մեզ մոտ լուրջ խնդիրներ կլինեն: Հույների պաշտպանությունը ճեղքելը շատ դժվար է, բայց ես հավատում եմ, որ մենք դա անելու համար անհրաժեշտ "գործիքները" կունենանք:

Գերմանիա - Հունաստան դիմակայությունների վիճակագրություն`
 
Թիմերի միջև անցկացվել է 8 հանդիպում: +5=3-0 17:7
 
պաշտոնական: +4=3-0 14:6
 
- Մրցաշարերի եզրափակիչ փուլերում թիմերը մրցել են մեկ անգամ: Եվրո 1980-ի ժամանակ Գերմանիան և Հունաստանը հանդիպել խմբային փուլուև այդ հանդիպումը ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի արդյուքնով:
 
- Վերջին անգամ թիմերը հանդիպել են 2002 ԱԱ ընտրական փուլում: Երկու դեպքում էլ գերմանիան հաղթել է` 2:0 և 4:2:
 
Հետաքրքիր փաստեր
 
- Գերմանիայի հավաքականը ընթացիկ առաջնության միակ թիմն է, որը հաղթել է խմբային փուլի երեք հանդիպումներում(3-ը խմբում և 10-ը ընտրական փուլում):
 
- Հունաստանը վերջին 13 հանդիպումներում միայն մեկ պարտություն է կրել:
 
- Հունաստանի հավաքականը վերջին 8 հանդիպումների ընթացքում պարտադիր կերպով խփել է մոկ գոլ:
 
Դիտումներ: 513 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0