Շաբաթ, 20.04.2024, 07:23
Գլխավոր » 2014 » Օգոստոս » 1 » Գերմանիան` Եվրոպայի Մ-19 չեմպիոն
00:04
Գերմանիան` Եվրոպայի Մ-19 չեմպիոն

Հունգարիայում ավարտվեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը: Եզրափակիչում միմյանց հետ հանդիպեցին Գերմանիայի և Պորտուգալիայի հավաքականները:  Գերմանացի պատանիները հասուն խաղ ցուցադրեցին և արժանի հաղթանակ տարան իրենց պորտուգալացի հասկակիցների նկատմամբ: Խաղի միակ գոլը հեղինակեց Բեռլինի «Հերտա»-ի կիսապաշտպան Հանի Մուխտարը:

Չնայած, որ Գերմանիան հաղթեց 1:0 հաշվով, այդուհանդերձ չիրացրեց իր բազմաթիվ գոլային պահեր: Պորտուգալացիները ամբողջ խաղի ընթացքում մեկ իրական գոլային պահ ստեղծեցին, երբ երկրորդ խաղակեսում գերմանացիներին գոլից փրկեց հենակետային կիսապաշտպան Կիմիխը, ով փոխօգնության հասավ իր դարպասապահին և փակեց գնդակի ճանապարհը:  Հավելենք, որ 6 գոլով առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց Գերմանիայի հավաքականի և Բրեմենի Վերդերի հարձակվող Դեյվ Զելկեն:

Արդյունքում Գերմանիան մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տարավ: Նախորդ անգամ գերմանացիները նման հաջողության էին հասել 2008 թվականին: Համեմատության համար նշենք, որ Իսպանիան վերոնշյալ տարիքային խմբում հաջողության է հասել 6 անգամ և այդ ցուցանիշով գտնվում է առաջին տեղում:

Գերմանիա (Մ-19)– Պորտուգալիա (Մ-19) `1:0
Գոլ` Մուխտար 39'

 

 

 

Դիտումներ: 526 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0