Չորեքշաբթի, 24.04.2024, 09:59
Գլխավոր » 2013 » Նոյեմբեր » 16 » Գերմանիան կրկին չկարողացավ հաղթել Իտալիային. տեսանյութ
16:46
Գերմանիան կրկին չկարողացավ հաղթել Իտալիային. տեսանյութ
Միլանում միմյանց հետ մրցեցին Իտալիայի և Գերմանիայի հավաքականները, սակայն այս անգամ երկու սկզբունքային մրցակիցների մրցավեճը ընկերական բնույթ էր կրում: Չնայած նրան, որ Գերմանիայի հավաքականը ահռելի առավելություն ուներ իտալացիների նկատմամբ, այդուհանդերձ խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Արդեն 7-րդ րոպեին Մաթս Հյումելսը գլխի հրավածով առաջ մղեց բունդեսթիմին: Քիչ անց Սամի Խեդիրան փորձեց դարպասաձողի ամրությունը: 27 –րդ րոպեին Իտալիայի հավաքականը իր հազվադեպ գրոհներից մեկը ավարտեց գոլով: Աչքի ընկավ Իգնասիո Աբատեն: Դրանից հետո Գերմանիան արագորեն կարող էր կրկին առաջ ացնել հաշվի մեջ, սակայն Շյուռլեի հարվածից հետո գնդակը կրկին հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում մի փոքր ավելի ակտիվ էին տանտերերը, սակայն լուրջ գոլային պահեր նրանց չէր հաջողվում ստեղծել Մանուել Նոյերի պաշտպանած դարպասի մոտ: Խաղավերջում գերմանացիները լիովեին տիրեցին առավելությանը և հանդիպման հիմնական ժամանակին ավելացված լրացուցիչ վերջին րոպեին կարող էին 18 տարվա դադարից հետո վերջապես հաղթանակի հասնել Իտալիայի ընտրանու նկատմամբ,սակայն Ռոյսի հարվածից հետո  իտալացիներին նորից փրկության «ձեռք» մեկնեց դարպասաձողը:


Իտալիա – Գերմանիա՝1:1
Գոլեր՝ Աբատե 27՛ - Հյումելս 7՛


Դիտումներ: 454 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0