Շաբաթ, 20.04.2024, 09:01
Գլխավոր » 2014 » Հունիս » 13 » Լամ. Կարծում եմ` Ռոնալդուն ցանկանում է երբևէ հաղթել մեզ
14:54
Լամ. Կարծում եմ` Ռոնալդուն ցանկանում է երբևէ հաղթել մեզ

Գերմանիայի հավաքականի պաշտպան Ֆիլիպ Լամը կարծում է, որ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն շատ է ցանկանում երբևէ հաղթել իրենց:

«Կարծում եմ` Ռոնալդուն ցանկանում է երբևէ հաղթել մեզ: Գերմանիա-Պորտուգալիա խաղում պարտվողը մեծ ճնշման է ենթարկվելու»,-Լամի խոսքը մեջբերել է «Kicker»-ը:

2006 թվականից ի վեր Գերմանիան և Պորտուգալիան միջազգային մրցաշարերում մրցել են երեք անգամ, երեք դեպքում էլ հաղթել են գերմանացիները: Թիմերի միջև առաջիկա հանդիպումը կայանալու է Աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակում, հունիսի 16-ին:

Հիշեցնենք նաև` ավելի վաղ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը վստահացրել էր, որ Ֆիլիպ Լամի և Ջերոմ Բոատենգի շնորհիվ կկարողանան չեզոքացնել Կրիշտիանու Ռոնալդուին:

Allsport.am

Դիտումներ: 377 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0