Չորեքշաբթի, 24.04.2024, 15:25
Գլխավոր » 2014 » Հուլիս » 14 » Գերմանիայի հավաքականը` աշխարհի քառակի չեմպիոն. տեսանյութ
17:41
Գերմանիայի հավաքականը` աշխարհի քառակի չեմպիոն. տեսանյութ

2014 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում Գերմանիայի հավաքականը դժվարին պայքարում հաղթեց Արգենտինայի ընտրանուն և իր պատմության ընթացքում 4-րդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Առաջին խաղակեսը անցավ գերմանացիների առավելությամբ:  Վերջիններս ավելի շատ գոլային պահեր ստեղծեցին, սակայն չկարողացան իրացնել դրանք: Մինչ ընդմիջման գնալը Բենեդիկտ Հյովեդեսը անկյունային խաղարկումից հետո կարող էր բացել խաղի հաշիվը, սակայն գերմանացու գլխով հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից:  Երկրորդ խաղակեսի սկզբնամասում ավելի ակտիվ սկսեցին գործել արգենտինացիները և տիրեցին նախաձեռնությանը: Այդուհանդեձ հարավամերիկացիներին նույնպես չհաջողվեց նյութականացնել իրենց առավելությունը: 
Հանդիպման հիմնական ժամանակում հաշիվը չբացվեց և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ ավելի ակտիվ էին գերմանացիներ: Յոահիմ Լյովի սաները բազմաթիվ վտանգավոր պահեր ստեղծեցին Սերխիո Ռոմերիոյի դարպասի մոտ, սակայն լրացուցիչ առաջին խաղակեսում հաղթողը նույնպես ի հայտ չեկավ:  Այդուհանդերձ Գերմանիայի հավաքականը հասավ իր ուզածին: Լրացուցիչ երկրորդ խաղակեսի միջնամասում փոխարինման դուրս եկած Մարիո Գյոտցեն  կարողացավ գրավել արգենտինացիների դարպասը: Արդյունքում Գերմանիան կարողացավ պահպանել հաղթանակ հաշիվը և արժանիորեն նվաճեց բաղձալի գավաթը:

Գերմանիա – Արգենտինա`1:0
Գոլ` Գյոտցե  113'

 

Դիտումներ: 593 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0