Երեքշաբթի, 23.04.2024, 16:33
Գլխավոր » 2012 » Փետրվար » 8 » ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԳԱՎԱԹ.1/4 ԵԶՐԱՓԱԿԻՉ.ՇՏՈՒՏԳԱՐՏ - ԲԱՎԱՐԻԱ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ
18:20
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԳԱՎԱԹ.1/4 ԵԶՐԱՓԱԿԻՉ.ՇՏՈՒՏԳԱՐՏ - ԲԱՎԱՐԻԱ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ
Այսօր` Երևանի ժամանակով 23:30-ին կկայանա Գերմանիայի գավաթի քառորդ եզրափակիչ` Շտուտգարտ-Բավարիա հանդիպումը: Ինչպես հայտնի է նախորդ խաղարկությունում այս թիմերի ճանապարհները խաչվեցին գավաթի 1/8 եզրափակիչում և այն ժամանակ ավելի ուժեղ գտնվեցին Մյունխենը ներկայացնող ֆուտբոլիստները: Բացառիկ արդյունավետությամբ աչքի ընկած հանդիպումը ավարտվեց Բավարիայի` 6:3 խոշոր հաշվով հաղթանակով: Եվ ընդհանրապես այս երկու թիմերի դիմակայությունները , գրեթե միշտ անցնում են բավականին լարված և ուշագրավ պայքարում: 


"Այժմ մենք գտնվում ենք մեծ ճնշման տակ: Լարվածությունը թուլացնելու համար անհրաժեշտ է հաղթել Շտուտգարտին և անցնել հաջորդ փուլ: Այս խաղում սխալվելու իրավունք չունենք", խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մանուել Նոյերը: 

"Շտուտգարտի հետ հանդիպումը մեզ համար լավ շանս է, որպեսզի կրկին սկսենք հավատալ մեր ուժերին: Մեր նպատակը մեր կատարած մանր սխալները մինիմումի հասցնելն է: Իմ սաները հասկանում, որ հաջողության հասնելու համար պետք է քրտնաջան աշխատել",ասել է Հայկենսը: 

ՇՏՈՒՏԳԱՐՏ - ԲԱՎԱՐԻԱ 23:30
08.02.12. Շտուտգարտ."Մերսեդես-Բենց Արենա"

Թիմերի նախնական կազմերը`
Ուլրայխ - Բուլահրուզ, Տաշչի, Նիդերմայեր, Մոլինարո - Հարնիկ, Քվիստ, Գենտներ, Օկազակի - Կակաու, Իբիշևիչ
Մարզիչ: Լաբադիա
Նոյեր - Ռաֆինյա, Բոատենգ, Բադշտուբեր, Լահմ - Տիմոշչուկ, Շվայնշտայգեր - Մյուլլեր, Կրոս, Ռիբերի - Գոմես
Մարզիչ: Հայկենս


Դիտումներ: 607 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 4
0  
3 Allianz   (08.02.2012 18:32) [Նյութ]
Bayc kentron@ es verji 2 shabat@ bundesligayi xaxer@ cuyc 4i talis, hastat cuyc a talu?

0  
2 Hayko   (08.02.2012 18:26) [Նյութ]
Kentrony cuyca talu

0  
4 Effenberg   (11.02.2012 17:59) [Նյութ]
Kentrony es verjers sksela tuftel. Erek Wolfsburgi het xaxn el cuyc ctvecin.
Te asa ytench e q cuyc talu, vapshe mi cuyc tveq.

0  
1 Allianz   (08.02.2012 18:25) [Նյութ]
jox vor aliqov en cuyc talu

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0