Հինգշաբթի, 18.04.2024, 12:50
Գլխավոր » 2012 » Նոյեմբեր » 1 » ԳՈՀ ԵՄ ԻՄ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՑ. ՀԱՅՆԿԵՍ
12:02
ԳՈՀ ԵՄ ԻՄ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՑ. ՀԱՅՆԿԵՍ
Մյունխենի «Բավարիաի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը խոսել է Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակիչում «Կայզերսլաուտերնի» նկատմամբ տարած հաղթանակի (4։0) մասին։

«Այսօր իմ ֆուտբոլիստների գործողություններից երևում էր, թե որքան շատ են նրանք ցանկանում դուրս գալ 1/8 եզրափակիչ։ Պետք է ասեմ, որ առաջին խաղակեսում մրցակիցը մեզ լուրջ դիմադրություն ցույց տվեց։ Իսկ ինչ վերաբերում է «Բավարիային», ապա չնայած հիմնական կազմի որոշ փոփոխությունների՝ մենք թիմային խաղ ցուցադրեցինք։

Երևում էր, որ տղաները հաճույք են ստանում խաղից։ Կարծում եմ, որ իմ ֆուտբոլիստներն արժանի էին այս հաղթանակին», – Հայնկեսի խոսքերն է մեջբերում Sport.de-ն։

Sportarmenia.com
Դիտումներ: 516 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0