Ուրբաթ, 29.03.2024, 00:02
Գլխավոր » 2014 » Ապրիլ » 11 » Գվարդիոլա. Հոյակապ է, որ «Բավարիան» խաղալու է «Ռեալի» հետ
19:44
Գվարդիոլա. Հոյակապ է, որ «Բավարիան» խաղալու է «Ռեալի» հետ

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի վիճակահանությունը։ Իսպանացի մասնագետը գոհ է, որ իր թիմին բաժին է հասել Մադրիդի «Ռեալը»։ Ակումբների միջեւ առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին Մադրիդում։

«Հոյակապ է, որ մեզ բաժին է հասել «Ռեալը»։ Լավ գիտեմ Արքայական ակումբին եւ պատկերացնում եմ, թե որքան բարդ է խաղալ նրանց դեմ։ Կիսաեզրափակիչի հանդիպումները լուրջ փորձություն կլինեն «Բավարիայի» համար, սակայն հավատում եմ տղաներին»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է գերմանական ակումբի թվիթերյան էջը։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս զույգում Մադրիդի «Աթլետիկոն» կմրցի Լոնդոնի «Չելսիի» դեմ։

NEWS.am Sport

 

Դիտումներ: 438 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0