Չորեքշաբթի, 24.04.2024, 14:18
Գլխավոր » 2013 » Հունվար » 22 » ԳՎԱՐԴԻՈԼԱՆ ՇԱՏ ԲԱՆ ԿՍՈՎՈՐԵՑՆԻ ԲԱՎԱՐԻԱՅԻՆ. ԻՆԻԵՍՏԱ
10:40
ԳՎԱՐԴԻՈԼԱՆ ՇԱՏ ԲԱՆ ԿՍՈՎՈՐԵՑՆԻ ԲԱՎԱՐԻԱՅԻՆ. ԻՆԻԵՍՏԱ
Մյունխենի «Բավարիան» կշահի Գվարդիոլայի նշանակումից, հայտարարել է կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան: Եվրո-2012-ի լավագույն ֆուտբոլիստը վստահ է, որ «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաջողությունների կհասնի մյունխենյան ակումբի հետ:

«Գվարդիոլան ընտրել է տարբերակներից լավագույնը: Նա նախապատվությունը տվեց Եվրոպայի ուժեղագույն ակումբներից մեկին: Կարծում եմ՝ մյունխենցիները միայն կշահեն դրանից: Գվարդիոլան շատ բան կսովորեցնի «Բավարիային», որը կսկսի բարձր մակարդակի ֆուտբոլ խաղալ: Գվարդիոլան ուրախացրեց մեզ՝ որոշելով վերադառնալ մեծ ֆուտբոլ»,- Ինյեստայի խոսքը փոխանցում է sport.es-ը:

Հիշեցնենք, որ Խոսեպ Գվարդիոլան «Բավարիան» գլխավորելու է հաջորդ մրցաշրջանից։


sport.news.am

Դիտումներ: 460 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0