Ուրբաթ, 19.04.2024, 20:06
Գլխավոր » 2014 » Մարտ » 8 » Հաջող սկիզբ` դաժան ավարտ. «Վոլֆսբուրգ» - «Բավարիա»`1:6. տեսանյութ
20:33
Հաջող սկիզբ` դաժան ավարտ. «Վոլֆսբուրգ» - «Բավարիա»`1:6. տեսանյութ
Բունդեսլիգայի 24-րդ տուրի կենտրոնական մրցավեճում միմյանց հետ մրցեցին եվրագավաթային գոտու համար պայքարով «Վոլֆսբուրգ»-ն ու առաջատար «Բավարիա»-ն: Տանտերերը հանդիպումը բավականին հաջող սկսեցին և նույնիսկ կարողացան առաջ անցնել հաշվի մեջ: 17-րդ րոպեին Նալդոն բացեց հանդիպման հաշիվը: Այդուհանդերձ «գայլերի» ուրախությունը երկար չտևեց և 9 րոպե անց Շակիրին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Առաջին խաղակեսը անցավ հավասար պայքարում: Երկրորդ խաղակեսի սկզբնամասը տանտերերը հաջող անցացրեցին, սակայն Հեկինգի սաները չկարողացան իրացնել իրենց պահերը: Խաղի բեկումնալից պահը եղավ 63-րդ րոպեն, երբ Մյուլլերը առաջ մղեց մյունխենցիներին: Դրանից հետո ամեն ինչ ընթացավ այնպես, ինչպես սովորոբար Բավարիա»-ի մոտ ընթանում է ընթացիկ մրցաշրջանում: Գոլերը սկսեցին մեկը մյուսի հետևից հայտնվել Բենալիոյի պաշտպանած դարպասում: Արդյունքում խաղն ավարտվեց Պեպ Գվարդիոլայի սաների 6:1 հաշվով հաղթանակով: 

«Բավարիա»-ն Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում տոնեց իր 16-րդ անընդմեջ հաղթանակը և այդպիսով առաջնության նոր ռեկորդ սահմանեց: Հատկանշական է, որ նախորդ ռեկորդը նույնպես պատկանում էր «Բավարիա»-ին:

«Վոլֆսբուրգ» - «Բավարիա»`1:6
Գոլեր` Նալդո 17' – Շակիրի 26', Մյուլլեր 63', 78', Մանջուկիչ 66',80', Ռիբերի 71'





Դիտումներ: 446 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 1.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0