Ուրբաթ, 29.03.2024, 13:53
Գլխավոր » 2013 » Ապրիլ » 3 » ՀԱՅՆԿԵՍԸ ԳՈՀ Է ՄՆԱՑԵԼ ԱՐԴՅՈՒՆՔԻՑ
11:42
ՀԱՅՆԿԵՍԸ ԳՈՀ Է ՄՆԱՑԵԼ ԱՐԴՅՈՒՆՔԻՑ
Մյունխենի Բավարիայի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Յուվենտուսի հետ առաջին հանդիպումը, հայտնում է "արմսպորտը":

"Լավ էինք պատրաստվել այս հանդիպմանը: Այդ մասին վկայում էր նաև մեր մարտավարական պատկերը: Կարողացանք խաղից դուրս թողնել Պիրլոյին: Ընդհանուր առմամբ, «Բավարիան» վստահ և շատ ուժեղ խաղ կառուցեց, սակայն չպետք է կորցնենք պայքարելու ցանկությունը: Ուրախ ենք, որ կարողացանք իտալական թիմի հետ մրցավեճում մեր դարպասն անառիկ պահել: Եվ հատկանշական է, որ հենց այնպիսի թիմի հետ պայքարում, որը, հնարավոր է, դառնա Իտալիայի չեմպիոն ",- ասել է Հայնկեսը:


Դիտումներ: 447 | Ավելացրեց: sergoaslan | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0