Հինգշաբթի, 25.04.2024, 02:36
Գլխավոր » 2013 » Հունվար » 17 » ՀԱՅՆԿԵՍԸ ՄԱՐԶՉԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՆ ԿԱՎԱՐՏԻ ԱՌՍՋԻԿԱ ԱՄՌԱՆԸ
00:32
ՀԱՅՆԿԵՍԸ ՄԱՐԶՉԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՆ ԿԱՎԱՐՏԻ ԱՌՍՋԻԿԱ ԱՄՌԱՆԸ
Բավարիայի ներկայիս գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը իր մարզչական կարիերան ավարտելու վերաբերյալ պաշտոնապես հայտարարություն է արել: Գերմանացի մասնագետը մարչական գործունեությանը հրաժեշտ կտա ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Հայնկեսը այս մասին Կառլ-Հայնց Ռումենիգեյին դեռևս տեղյակ էր պահել Սուրբ ծննդյան տոնից առաջ, սակայն պաշտոնական հայտարարություն գերմանացի մարզիչը արել է այսօր:

Որպես մարզիչ Յուպ Հայնկեսը 1998 թվականին Մադրիդի Ռեալի հետ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, 2012-ին Բավարիայի հետ ՉԼ մասնակից, Գերմանիայի չեմպիոն` 1989,1990 թթ, ինչպես նաև Գերմանիայի սուպերգավաթակիր`  1987,1990 և 2012 թթ:

Հիշեցնենք, որ Հայնկեսին Բավարիայի մարզչի պաշտոնում կփոխարինի իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլան, ում պայամանագիրը նախատեսված է մինչև 2016 թվականի հունիսի 30-ը:

Դիտումներ: 431 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0