Ուրբաթ, 26.04.2024, 00:37
Գլխավոր » 2013 » Հունիս » 5 » ՀԱՅՆԿԵՍԸ ԿԱՐՈՂ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԼՅՈՎԻՆ
16:38
ՀԱՅՆԿԵՍԸ ԿԱՐՈՂ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԼՅՈՎԻՆ
Չնայած նախօրեին՝ հունիսի 4-ին կայացած Յուպ Հայնկեսի հրաժեշտի ասուլիսին, Գերմանիայում հավատում են, որ 68-ամյա մասնագետը կարող է վերադառնալ մարզչական նստարանին:

Իսկ ենթադրությունների առիթ կա, քանի որ Հայնկեսի՝ մարզչական աշխատանքից վերջնականապես հեռանալու հարցը դեռևս անպատասխան է մնում:

«Անձամբ ես չեմ սիրում օգտագործել «վերջնական» բառը: Աշխատանքից հետո նաև կյանք կա, և ես ցանկանումեմ վայելել այն», - Հայնկեսի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը:

Միաժամանակ, գերմանական «Bild»-ի փոխանցմամբ, գերմանացի անվանի մարզիչը նորից կարող է վերադառնալ իր աշխատանքին, բայց միայն՝ հանուն Գերմանիայի հավաքականի: Մեծ է հավանականությունը, որ Յոահիմ Լյովը 2014 աշխարհի առաջնությունից հետո դեպքերի ցանկացած զարգացման արդյունքում՝ կլքի իր պաշտոնը: Իսկ դրա գլխավոր հավակնորդներից մեկն այս պահին Հայնկեսն է:

Մեկ տարվա ընթացքում «Բավարիայի» տիտղոսակիր մարզիչը կարող է լիովին հանգստանալ, իսկ հետո ստանձնել իր երազած պաշտոնը, առավել ևս, որ հավաքականի աշխատանքը ավելի քիչ ուժեր կպահանջի, քան «Բավարիան» գլխավորելը:



Armsport.am
Դիտումներ: 425 | Ավելացրեց: artyom | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0