Շաբաթ, 20.04.2024, 12:25
Գլխավոր » 2014 » Մայիս » 15 » Հենրիխ Մխիթարյանը` «Բավարիա» - «Բորուսիա» դիմակայության մասին
20:07
Հենրիխ Մխիթարյանը` «Բավարիա» - «Բորուսիա» դիմակայության մասին

Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխթարյանը գերմանական Die Welt պարբերականին տված հարցազրույցի ժամանակ անդարդարձել է նաև «Բավարիա»-ի և  «Բորուսիա»-ի դիմակայություններին:

- Բունդեսլիգայում «Բավարիա»-ի նկատմամբ տարած հաղթանակը Ձեզ կօգնի՞ հոգեբանորեն ավելի լավ տրամադևվել Գերմանիայի գավաթի եզրափակիչ խաղին:

-  Ես այդպես չեմ կարծում, գավաթի եզրափակիչը միանգամայն այլ խաղ է: Մյունխենում տարած հաղթանակից հետո անցել է մեկ ամիս: Այդ ժամանակահատվածում կարող են բազմաթիվ փոփոխություններ եղած լինել:

- «Բավարիա»-ն զիջեց «Ռեալ»-ին և դուրս մնաց Չեմպիոնների լիգայից: Կարծքում ե՞ք  «Բավարիա»-ն շարունակում է մնալ աշխարհի լավագույն ակումբը:

- Ոչ մի թիմ չի կարող հաղթել բոլոր խաղերում, և աշխարհի լավագույն թիմը նույնպես:  Դա վերաբերվում է նաև «Բավարիա»-ին ` չնայած, որ շարունակում է հանդիսանալ աշխարհի լավագույն թիմերից մեկը:

- Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում «Բավարիա»-ն կրկին միավորների մեծ տարբերությամբ գերազանցեց Դորտմունդի «Բորուսիա»-ին, ինչպես նախորդ տարի: Կարծում ե՞ք  կպահպանվի այդ իրավիճակը առաջիկա տարիներին :

- Մեր ակումբում շատ աշխատասեր մարդիկ են աշխատում` ակումբի ղեկավարությունից մինչև մարզիչները և խաղացողները:  Մենք մտադիր չենք համակերպվել այդ իրավիճակի հետ և ասել, որ «Բավարիա»-ն ուժեղ է: Ոչ, մենք մտադիր ենք կրճատել այդ տարբերությունը:

Նյութի աղբյուրը` Shamshyan.com

 

Դիտումներ: 618 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0