Շաբաթ, 20.04.2024, 07:01
Գլխավոր » 2015 » Փետրվար » 16 » Հենրիխ Մխիթարյան. «Բավարիա»-ն մնում է «Բավարիա»
14:06
Հենրիխ Մխիթարյան. «Բավարիա»-ն մնում է «Բավարիա»

Հայաստանի Ազգաին հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր նախկին թիմի` Դոնեցկի «Շախտյոր»-ի` ՉԼ 1/8-րդ եզրափակչի` «Բավարիա»-դեմ խաղում ունեցած շանսերի մասին: Թիմերի միջև առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 17-ին Ուկրաինայում, իսկ պատասխան հանդիպումը` մարտի 11-ին Մյունխենում.

«Նախևառաջ, յուրաքանչյուր խաղ սկսվում է 0-0 հաշվից: Վստահ եմ, որ Միրչա Լուչեսկուի սաները բոլոր շանսերն ունեն մյունխենցիներին հաղթելու համար: «Շախտյոր»-ը հիանալի թիմ է, հիանալի կատարողներով: Դրան էլ հավելած այն, որ «Բավարիա»-ն այս տարի այնքան էլ հաջող չի սկսել: Բայց ամեն դեպքում, «Բավարիա»-ն մնում է «Բավարիա»: Եթե «Շախտյոր»-ը խաղա այնպես, ինչպես կարողանում է, ապա մյունխենցիները շատ խնդիրներ կունենան»,- ասել է Մխիթարյանը:

«Շախտյոր»-ը հիանալի առանձնահատկություն ունի. նրանք չեն սիրում լինել երկրորդը: Հուսով եմ` տղաները ցւոյց կտան իրենց խաղը: Վստահ եմ, որ «Շախտյոր»-ը չի հարմարվի «Բավարիա»-ին»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում դոնեցկյան ակումբի պաշտոնական կայքը:

 

Totalfootball.am

Դիտումներ: 558 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0