Հինգշաբթի, 25.04.2024, 07:11
Գլխավոր » 2013 » Նոյեմբեր » 23 » Հետաքրքիր փաստեր «Բորուսիա» Դ - «Բավարիա» խաղի վերաբերյալ
01:30
Հետաքրքիր փաստեր «Բորուսիա» Դ - «Բավարիա» խաղի վերաբերյալ
Գերմանիայի և Եվրոպայի նախորդ մրցաշրջանի երկու լավագույն ակումբները միմյանց հետ կբախվեն Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 13-րդ տուրում: Առաջին շրջանի կարևորագույն խաղը կկայանա Դորտմունդում: Այս խաղի արդյունքը կարող է բեկումնալից լինել չեմպիոնական մրցպայքարի համար: 12 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 32 միավորով գլխավորում է երկրի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիա»: Դորտմունդցիները առաջատարին զիջում են 4 միավորով: Վաղը կայանալիք խաղում «Բավարիա»-ին  հաղթելու դեպքում դորտմունդցիները միավորների տարբերությունը կարող են հասցնել նվազագույնի:  

- Դորտմունդի «Բորուսիա»-ն Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում սեփական հարկի տակ անցկացրած բոլոր վեց հանդիպումներում հաղթանակ է տոնել: Գնդակների տարբերությունը`21-4:

-«Բավարիա»-ն Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում հանդիսանում է, այն միակ ակումբը, որը դեռևս չի ճաշակել պարտության «համը»: Սակայն մյունխենցիների անպարտելության շարքը դրանով չի ավարտվում: Բունդեսլիգայի 12-րդ տուրում երկրի գործող չեմպիոնները առաջնությունում իրենց անպարտելիության շարքը հասցրեցին 37 հանդիպման: Այդպիսով մյունխեցնիները գերազանցեցին «Համբուրգ»-ի ռեկորդը, որը 1982-83 մրցաշրջանում պարտություն չէր կրել 36 անընդմեջ տուրերի ընթացքում:

-2013 թվականի ընթացքում «Բորուսիա»-ն և «Բավարիա»-ն կհանդիպեն 5-րդ անգամ: Նախորդ 4 դեպքերում գրանցվել են հետևյալ արդյունքները`

27.02.13 Գերմանիայի գավաթ-1/8 եզրափակիչ. «Բավարիա» - «Բորուսիա»`1:0
04.05.13 Բունդեսլիգա - 32-րդ տուր. «Բորուսիա» - «Բավարիա»`1:1
25.05.13 Չեմպիոնների լիգա - եզրափակիչ. «Բորուսիա» - «Բավարիա»`1:2
27.07.13.Գերմանիայի սուպերգավաթ. «Բորուսիա» - «Բավարիա»`4:2

- Բունդեսլիգայի շրջանակում «Բավարիա»-ն «Բորուսիա»-ի հետ խաղերում զգալի առավելություն ունի: Թիմերը ընդհանուր հաշվով միմյանց հետ հանդիպել են 88 անգամ, որից 38 դեպքում հաղթել են մյունխենցիները, 22-ում դորտմունդցիները, իսկ 28 անգամ կողմերը բաժանվել են խաղաղությամբ: Գնդակների տարբերությունը նույնպես «Բավարիա»-ի կողմն` 164-111:

-Այդուհանդերձ «Բորուսիա»-ն տնային խաղերում չնչին առավելություն ունի «Բավարիա»-ի նկատմամբ`14 հաղթանակ, 12 պարտություն, 18 ոչ-ոքի: Գնդակների տարբերությամբ «Բորուսիա»-ն կրկին չնչին առավելություն ունեի` 66-60:

-Վերջին անգամ «Բավարիա»-ին Դորտմունդում հաջողվել է հաղթել 4 տարի առաջ` 2009/2010 մրցաշրջանի ընթացքում: Այդ ժամանակ մյունխենցիները «Բորուսիա»-ին ջախջախեցին 5:1 հաշվով: 

- Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բավարիա»-ն համարվում է լավագույն պաշտպանական գիծ ունեցող ակումբը: Մյունխենցիները 12 խաղում բաց են թողել 7 գնդակ, իսկ մրցակիցների դարպասը գրավել են 27 անգամ:

- «Բորուսիա»-ն հանդիսանում է ամենաարդյունավետ ակումբը: 12 խաղից հետո մրցակիցների դարպասը գրավել է 32 անգամ, իսկ սեփական դարպասը բաց է թողել 11 գնդակ:
 
- «Բավարիա»-ն իր ամենախոշոր հաշվով հաղթանակը «Բորուսիա»-ի նկատմամբ տարել է 1971 թվականին: Այդ ժամանակ  մյունխեցնիները սեփական խաղադաշտում «Բորուսիա»-ին հաղթեցին նսեմացուցիչ`11:1 հաշվով:

- «Բորուսիա»-ի ամենախոշոր հաշվով հաղթանակը «Բավարիա»-ի նկատմամբ արձանագրվել է 1967 թվականին, երբ դորտմունդցիները տնային խաղում 4 անպատասխան գնդակ ուղարկեցին մյունխեցնիների դարպասը:

- «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն առաջին անգամ Դորտմունդում հանդես կգա իր նախկին ակումբի դեմ: Գերմանացի կիսապաշտպանը վերջին տարիներին հանդիսանում էր դորտմունդյան ակումբի առաջատարներից մեկը, սակայն ընթացիկ մրցաշրջանից առաջ որոշեց տեղափոխվել մյունխենյան ակումբ:


Բունդեսլիգայում թիմերի ընդհանուր վիճակագրություն

[bold]Բորուսիա – Բավարիա[/bold]

Բունդեսլիգայում անցկացրած մրցաշրջաններ` 47-49
Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսներ`6-22
Բունդեսլիգայում անցկացրած հանդիպումներ` 1572 – 1648
Հաղթանակներ`678-946
Ոչ-ոքիներ`410-380
Պարտություններ`484-322
Խփած գոլեր`2738-3537
Բաց թողած գոլեր`2252-1868
Ինքնագոլեր`41-36
Ֆան ակումբների քանակ (ամբողջ աշխարհում)`620 – 3576
Ֆան անդամներ (ամբողջ աշխարհում)`97094 – 262077
Twitter սոցցացնում ակումբների էջերի հետևողների թիվ`640631-741433
Facebook սոցցացնում ակումբների էջերի հավանողների թիվ  `5.243.208 – 9.831.886

Բունդեսլիգա. 13-րդ տուր 

23.11 

21:30 «Բորուսիա» Դ - «Շտուտգարտ» 
«Սիգնալ Իդունա Պարկ». Դորտմունդ 

Թիմերի հավանական մեկնարկային կազմերը`

«Բորուսիա» (4-2-3-1): Վայդենֆելլեր – Դուրմ, Ֆրիդրիխ, Սոկրատիս, Գրոսկրոյտց – Շահին, Բենդեր – Ռոյս, Մխիթարյան,Բլաշիկովսկի – Լևանդովսկի 

«Բավարիա» (4-1-4-1): Նոյեր – Լահմ, Բոատենգ, Դանտե, Ալաբա – Մարտինես – Ռոբբեն, Մյուլլեր, Կրոս, Գյոտցե – Մանջուկիչ 


Աղբյուր` Shamshyan.com

Դիտումներ: 783 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0