Ուրբաթ, 29.03.2024, 09:08
Գլխավոր » 2013 » Մարտ » 14 » ՀԱՄՈԶՎԵՑԻՆՔ, ՈՐ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՆ ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ ՉԷ. ՀԱՅՆԿԵՍ
16:45
ՀԱՄՈԶՎԵՑԻՆՔ, ՈՐ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՆ ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ ՉԷ. ՀԱՅՆԿԵՍ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը խոսել է «Արսենալի» հետ կայացած Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպման (0։2) մասին։

«Կարծում եմ, որ պետք է քննադատաբար մոտենալ մեր ցուցադրած խաղին, քանի որ վերջին հաշվով մենք խաղադաշտը պարտված լքեցինք։ Արագ գոլը մեզ ստիպեց այլ մարտավարությամբ խաղալ։ Չեմ ասի, թե մենք զարմացած էինք, սակայն հատկապես առաջին խաղակեսում մենք պատրաստ չէինք իրադարձությունների նման զարգացմանը։

Այս խաղը մեզ համար պետք է ուսուցողական լինի. հաջորդ փուլ դուրս գալը մշտապես հարցականի տակ է, քանի դեռ չի խաղացվել պատասխան խաղը։ Հերթական անգամ համոզվեցինք, որ Չեմպիոնների լիգան Բունդեսլիգա չէ», – Հայնկեսի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

Sportarmenia.com

Դիտումներ: 428 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0