Հինգշաբթի, 25.04.2024, 03:03
Գլխավոր » 2013 » Մարտ » 9 » ԳՎԱՐԴԻՈԼԱՅԻ ՕՐՈՔ ԲԱՎԱՐԻԱՆ ԲԱՑ ԿԼԻՆԻ ԵՐԿՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ
14:57
ԳՎԱՐԴԻՈԼԱՅԻ ՕՐՈՔ ԲԱՎԱՐԻԱՆ ԲԱՑ ԿԼԻՆԻ ԵՐԿՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մյունխենի «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը հայտարարել է, որ թիմի երկրպագուները Պեպ Գվարդիոլայի օրոք կարող են այցելել մարզումներին և հետևել ֆուտբոլիստների գործողություններին: Իսպանացի մասնագետը հայտնի է նրանով, որ մարզումները սովորաբար անցկացնում է փակ դռների հետևում:

«Մեր երկրպագուները կարող են չանհանգստանալ: Մենք չենք պատրաստվում փակվել և հեռանալ բոլորից: «Բավարիայում» ավանդույթ կա, և երկրպագուները կարող են տեսնել և հետևել իրենց սիրելի թիմի խաղացողներին` այցելելով մարզումներին: Դա չի փոխվի», – Հյոնեսի խոսքերը մեջբերում է Kicker-ը:

Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Բավարիան» կգլխավոր հաջորդ մրցաշրջանից:

sportarmenia.com

Դիտումներ: 441 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0