Ուրբաթ, 19.04.2024, 22:07
Գլխավոր » 2013 » Սեպտեմբեր » 15 » Հյոնես. 100%-ով ճիշտ էինք` հրավիրելով Գվարդիոլային
01:03
Հյոնես. 100%-ով ճիշտ էինք` հրավիրելով Գվարդիոլային
«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը շարունակում է պնդել, որ ակումբը ճիշտ է վարվել' գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելով Պեպ Գվարդիոլային:

-Յուպ Հայնկեսը շարունակում է կարծել, որ կարիերան ավարտելու իր որոշումը ճիշտ էր: Այնպես որ, Պեպ Գվարդիոլային հրավիրելու մեր որոշումն արդարացված է 100%-ով:

Եվրոպայի Սուպերգավաթի խաղում մենք տեսանք, որ թիմն ընդունակ է արդյունք ցույց տալու նրա գլխավորությամբ: Կարծում եմ' սա դեռ ամենը չէ, քանի որ մենք նրա հետ հաճելի պահեր դեռ ունենալու ենք:

Կատարելագործվելը գլխավոր նպատակն է: Եվրոպական մյուս ակումբներից երկար ժամանակ բարձր լինելն ավելի դժվար է: Այնպես որ, Գվարդիոլայի առջև լուրջ խնդիրներ են դրված,- ասել է Հյոնեսը:

Allsport.am



Դիտումներ: 383 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0