Հինգշաբթի, 25.04.2024, 02:29
Գլխավոր » 2013 » Սեպտեմբեր » 16 » Հյունեսն արձագանքել է Զամերի` Գվարդիոլայի հասցեին քննադատությանը
22:34
Հյունեսն արձագանքել է Զամերի` Գվարդիոլայի հասցեին քննադատությանը
«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը կարծում է, որ ակումբի մարզական տնօրեն Մաթիաս Զամերի' թիմի հասցեին վերջերս արված քննադատությունը կարող է միայն վնաս հասցնել ֆուտբոլիստներին:

Հիշեցնենք' Զամերին դուր չէր եկել Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ թիմի, իր բնորոշմամբ' ձանձրալի խաղը, ինչպես նաև ֆուտբոլիստների վերաբերմունքը հանդիպման նկատմամբ:

-Եթե պարբերաբար քննադատում ես թիմին, ապա այն սկսում է պակաս արդյունավետ գործել: Հատկապես «Հանովերի» նկատմամբ հաղթանակից հետո դա անելն իմաստ չունի,- ասել է Հյոնեսը:

Հիշեցնենք' մյունխենյան ակումբը Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում վաստակած 13 միավորով առայժմ ընթանում է երկրորդ տեղում' երկու միավորով զիջելով Դորտմունդի «Բորուսսիային»:

Allsport.am


Դիտումներ: 373 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0