Երեքշաբթի, 16.04.2024, 09:33
Գլխավոր » 2014 » Մարտ » 13 » Ինչ է նշանակում Ուլի Հյոնեսը Բավարիայի համար
18:03
Ինչ է նշանակում Ուլի Հյոնեսը Բավարիայի համար
«Բավարիա»-ի վերջին 34 տարիների հաջողությունների գլխավոր «մեղավորը» ակումբի ներկայիս նախագահ Ուլի Հյոնեսն է, ով փայլուն ֆուտբոլիստ լինելուց զատ դարձավ նաև հանճարեղ մարզական տնօրեն և նախագահ:

Ֆուտբոլիստի փառահեղ կարիերան 27 տարեկան հասակում ավարտելուց հետո Ուլի Հյոնեսը դարձավ իր հարազատ ակումբի մարզական տնօրենը: Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ մարզական տնօրենի աշխատանքային առաջին տարիները շատ բարդ ստացվեցին, քանի որ ակումբը գտնվում էր ծանր իրավիճակում: 1979 թվականի տվյալներով ակումբի բյուջեն կազմում էր 6 մլն եվրոյին համարժեք մարկ, իսկ պարտքերը` 3,5 մլն: Ընդ որում այդ պահին «Բավարիա»-ն վերջին անգամ Բունդեսլիգայի չեմպիոն էր հռչակվել 5 տարի առաջ, երբ Հյոնեսը դեռևս հանդես էր գալիս մյունխենցիների կազմում: 30 տարվա ընթացքում Ուլի Հյոնեսը «Բավարիա»-ին դարձրեց եվրոպական ֆուտբոլի գրանդ և Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբը: Նրա ջանքերի շնորհիվ «Բավարիա»-ն 16 անգամ դարձավ Բունդեսլիգայի չեմպիոն, 11 անգամ Գերմանիայի գավաթակիր, ՈՒԵՖԱ-ի գավաթակիր, Միջմայրցամաքային գավաթակիր, Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր: Եվրոպայի ամենահարուստ ակումբների ցուցակում «Բավարիա»-ն 295 մլն եվրո բյուջեով զբաղեցնում է 4-րդ տեղը: «Բավարիա»-ի հաջողությունների ամենամեծ մասնաբաժինը հասնում է հենց Ուլի Հյոնեսին: 

2013 թվականի տվյալներով «Բավարիա»-ն հայտարարել է ռեկորդային ֆինանսական ցուցանիշների մասին, որին ակումբը հասել է 2012/13 մրցաշրջանում: Մյունխենյան ակումբի եկամուտը կազմել է 432,8 մլն եվրո: Այդպիսով գերմանական ամենատիտղոսակիր ակումբը իր պատմության ընթացքում աշխատել է ավելի քան 400 մլն եվրո: Եվ այդ ամենին ակումբը հասել է ղեկավարների քրտանաջան և հոգատար աշխատանքի շնորհիվ:

2013 թվականին Ուլի Հյոնեսին մեղադրանք առաջադրվեց խոշոր չափսերի հարկային չարաշահումների համար: Սակայն դրանք կապված են նախագահի անձնական բիզնեսի հետ և որևէ կերպ չի առնչվում մյունխանյան ակումբի գործունեության հետ: Այդ կապակցությամբ ակումբի բոլոր անդամները և տնօրենների խորհուրդ իրենց լիարժեք աջակցությունը ցույց տվեցին Հյոնեսին: 

Այսօր պարզ է դարձել, որ Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Ուլի Հյոնեսըիր անձնական բիզնեսում հարկերից խուսափելու համար դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով: 

Ի սկզբանե Հյոնեսը մեղադրվում էր 3,5 մլն եվրո հարկ չվճարելու մեջ, սակայն դատավարության ընթացքում պարզվել է, որ այդ թիվը կազմում է 27,2 մլն եվրո: «Բավարիա»-ի նախագահը յոթ անգամ ֆինանսական մարմիններին է ներկայացրել անճիշտ տվյալներ, անօրինական ձևով կրճատել է կորուստները 5,5 մլն եվրոյի չափով, այդ կերպ նվազեցնելով պետությանը հատկացվող իր հարկերի չափը: Այդպիսով Հյոնեսը թաքցնելով 107 մլն եվրո եկամուտ` չէր մուծել 27,2 մլն եվրոյի չափով հարկերը:

ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏ. Հյոնեսը Բավարիան ֆինանսական առումով միշտ պահել է հայելու նման մաքուր: Բավարիայի ցանկացած երկրպագու հասկանում է, թե ինչ է նշանակում Ուլի Հյոնեսը Բավարիայի համար: Եթե չլիներ Ուլին, ապա շատ հավանական է, որ Բավարիան չէր լինի այն, ինչ հանդիսանում է ներկայումս: 

Հուսանք, որ նման ծանր հարվածը չի ազդի թիմի ներքին գործերի, ինչպես նաև ելույթների վրա: Չնայած դժվար է պատկերացնել, որ այս հանգամանքը հենց այնպես կանցնի ու իր հետքը չի թողնի...

Դիտումներ: 449 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0