Հինգշաբթի, 25.04.2024, 16:39
Գլխավոր » 2014 » Հունվար » 3 » Ինչպես էր Բեկենբաուերը ոչ-ոքի առաջարկում Երևանի «Արարատին»
17:41
Ինչպես էր Բեկենբաուերը ոչ-ոքի առաջարկում Երևանի «Արարատին»
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատված 2011թ.-ին տպագրված «Խորհրդային ֆուտբոլի գաղտնիքները» գրքից, որտեղ լեգենդար «Արարատ-73»-ի ավագ Հովհաննես Զանազանյանը պատմում է Երևանում կայացած «Բավարիայի» դեմ հանդիպման մասին:

«Հետաքրքիր դրվագ տեղի ունեցավ 1974թ.-ին, երբ հանդիպում էինք «Բավարիայի» հետ: Չեմպիոնների գավաթի քառորդ եզրափակիչն էր: Մեր «ոսկե» կազմն էր, մեկ տարի առաջ հաղթել էինք ԽՍՀՄ առաջնությունում: Գերմանացիների թիմն ընդհանրապես լեգենդար էր, աշխարհի յոթ չեմպիոններ կային կազմում, նրանց հավաքականը նոր էր չեմպիոն դարձել:

Մրցակցի հարկի տակ պարտվել էինք 0-2 հաշվով, հետո նրանք եկան Երևան: «Հրազդան» մարզադաշտը լեփ-լեցուն էր` 75 հազար մարդ էր եկել մարզադաշտ: Տոմսերը ճարելն անհնար էր, որովհետև իրեն հարգող ոչ մի մարդ այդպիսի խաղը բաց չէր թողնի:

Խաղից առաջ թիմերով շարվել ենք տրիբունայի տակ, պատրաստվում ենք դաշտ դուրս գալ: Կանգնած ենք Բեկենբաուերի հետ` երկու ավագներով: Նա զգուշորեն դուրս է նայում, տեսնում է լեփ-լեցուն «Հրազդանը»: Շրջվում է դեպի ինձ, տեսնում եմ, որ աչքերը մեծացել են:

- Ամիգո,- ասում է ինձ: Երևի պատկերացում էլ չուներ, թե այս Հայաստանը որտեղ է գտնվում: Կարող է` մտածում էր` իսպանացի ենք:- Ամիգո, նուլ -նուլ, օքե՞յ:

- Չէ,- պատասխանում եմ: Ու ձեռքերով ցույց եմ տալիս,- դաշտը` հարթ է, բոլ (ձեռքերով շրջան եմ գծում)` կլոր: Մենք կհաղթենք:

Նա զարմացած շարժեց գլուխը, ու մենք խաղադաշտ դուրս եկանք: Եվ մենք հաղթեցինք աշխարհի 7-ակի չեմպիոններին 1-0 հաշվով»:

ArmFootball.com


Դիտումներ: 390 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0