Չորեքշաբթի, 24.04.2024, 10:49
Գլխավոր » 2013 » Հունվար » 25 » ԿԱՐԾԵՑԻ,ԹԵ ԼՈՒԻՍ ԳՈՒՍՏԱՎՈՆ ԿԱՏԱԿՈՒՄ Է. ԴԱՆՏԵ
12:15
ԿԱՐԾԵՑԻ,ԹԵ ԼՈՒԻՍ ԳՈՒՍՏԱՎՈՆ ԿԱՏԱԿՈՒՄ Է. ԴԱՆՏԵ
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դանթեն հաճելիորեն զարմացել է՝ իմանալով, որ հրավիրվել է Բրազիլիայի հավաքական՝ Անգլիայի հետ ընկերական հանդիպմանը մասնակցելու:

Նշենք, որ 29-ամյա Դանթեն երբեք հանդես չի եկել իր հայրենիքի ազգային հավաքականի կազմում, այդ պատճառով սա անհավատալի նորություն էր նրա համար:

«Այն մասին, որ ազգային հավաքական եմ հրավիրվել, իմացել եմ երեքշաբթի օրվա մարզման ժամանակ: Նորությունը ինձ հայտնեց Լուիս Գուստավոն: Սկզբում կարծում էի, որ նա կատակում է: Բայց հետո երբ տեսա, որ 50 բաց թողնված զանգ ունեմ, ամեն ինչ պարզ դարձավ:

Իհարկե, Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում Աշխարհի առաջնության ժամանակ հանդես գալը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է: Բայց դեռ շուտ է երկնքում սավառնելը:

Պետք է շատ աշխատել և առավելագույնս դրսևորվել  Անգլիայի հետ հանդիպման ժամանակ», – ասել է Դանթեն TZ-ին տված հարցազրույցի ժամանակ:

Sportarmenia.com


Դիտումներ: 471 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0