Երեքշաբթի, 19.03.2024, 05:11
Գլխավոր » 2012 » Հունիս » 5 » ԿԼՈԶԵ "ՄԵՆՔ ԽԱՂԱԼՈՒ ԵՆՔ ՈՉ ԹԵ ՌՈՆԱԼԴՈՒԻ ԱՅԼ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ԴԵՄ"
18:27
ԿԼՈԶԵ "ՄԵՆՔ ԽԱՂԱԼՈՒ ԵՆՔ ՈՉ ԹԵ ՌՈՆԱԼԴՈՒԻ ԱՅԼ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ԴԵՄ"
Գերմանիայի ազգային հավաքականի եւ իտալական «Լացիոյի» հարձակվող Միրոսլավ Կլոձեն անդրադարձել է Եվրո-2012-ում գերմանացիների մրցակիցներին՝ պորտուգալացիներին։

«Ես շատ դրական տրամադրություն ունեմ։ Մենք ունենք լավ թիմ՝ հիանալի խաղացողներով։ Առաջին խաղում պատրաստվում ենք հաղթել պորտուգալացիներին։ Հունիսի 9-ը իմ ծննդյան օրն է եւ ես այդ օրը ցանկանում եմ մեկ բան՝ երեք միավոր։

Մենք խաղալու ենք ոչ թե Ռոնալդուի, այլ Պորտուգալիայի հավաքականի դեմ։ Մենք խաղադաշտում մրցելու ենք 11 ֆուտբոլիստների դեմ։ Նրանք նույնպես ունեն լավ թիմ եւ բարձրակարգ ֆուտբոլիստներ։ Պորտուգալացիները մեզ կարող են հաղթել միայն այն դեպքում, եթե ցուցադրեն թիմային ֆուտբոլ»,- Կլոզեի խոսքը մեջբերում է France Football-ը։
  
NEWS.am Sport
Կցորդներ: Նկարներ 1
Դիտումներ: 484 | Ավելացրեց: sergoaslan | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0