Շաբաթ, 20.04.2024, 06:46
Գլխավոր » 2013 » Ապրիլ » 23 » ԿՏԵՍՆԵՆՔ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ. ԼՈՒՉԵՍԿՈՒ
00:31
ԿՏԵՍՆԵՆՔ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ. ԼՈՒՉԵՍԿՈՒ

Բավարիան ու Բորուսիան ֆավորիտ են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում, հայտարարել է Դոնեցկի Շախտյորի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն:

"Դորտմունդի Բորուսիան երիտասարդ, լավ կազմակերպված եւ գրոհող թիմ է, որի կազմում խաղում են վտանգավոր եւ երիտասարդ Գյոտցեն, Ռոյսը եւ Լեւանդովսկին: Նրանք հաղթել են Ռեալին խմբային փուլում եւ շատ հավանական է, որ դարձյալ կհաղթեն: Ես կարծում եմ, որ Բորուսիան Եվրոպայում ունի լավագույն երկրպագուները: Մոուրինյոն հաղթող մարզիչ է, սակայն նա նման չէ Ֆերգյուսոնին, Վենգերին եւ ինձ: Մենք ստեղծում ենք թիմեր եւ չենք փոխում դրանք 3-4 տարին մեկ: Ինչ վերաբերում է Բարսելոնայի եւ Բավարիայի դիմակայությանը, ապա մյունխենցիներն արդեն նվաճել են Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը եւ կարող են ամբողջովին կենտրոնանալ Չեմպիոնների լիգայի վրա: Իսկ Բարսելոնան շատ է կախված Մեսիից",- ասել է Լուչեսկուն:

Դիտումներ: 417 | Ավելացրեց: sergoaslan | Վարկանիշ: 5.0/3
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0