Հինգշաբթի, 25.04.2024, 21:55
Գլխավոր » 2013 » Փետրվար » 16 » ԼԵՎԱՆԴՈՎՍԿԻՆ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ԲԱՎԱՐԻԱ. SPORT1
12:00
ԼԵՎԱՆԴՈՎՍԿԻՆ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ԲԱՎԱՐԻԱ. SPORT1
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, այնուամենայնիվ, կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա»։

Գերմանական Sport1 հեռուստաընկերության հաղորդմամբ՝ կողմերը համաձայնության են եկել լեհ ֆուտբոլիստի տեղափոխության հարցում, իսկ գործարքի կնքման վերաբերյալ կհայտարարվի փետրվարի 27-ից հետո, երբ «Բավարիան» ու «Բորուսիան» հանդիպեն Գերմանիայի Գավաթի խաղարկության շրջանակներում։

Սակայն դեռ հարցական է, թե երբ կկայանա այդ տեղափոխությունը։ Լևանդովսկին կարող է դառնալ «Բավարիայի» ֆուտբոլիստ և՛ առաջիկա ամռանը, և՛ հաջորդ տարի։ Լեհ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։

Sportarmenia.com

Դիտումներ: 444 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0