Ուրբաթ, 29.03.2024, 08:53
Գլխավոր » 2013 » Հունիս » 3 » ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ԱՄՆ-Ի ԸՆՏՐԱՆՈՒՆ
01:39
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ԱՄՆ-Ի ԸՆՏՐԱՆՈՒՆ
Վաշինգտոնի «Ռոբերտ Քեննեդի Մեմորիալ» մարզադաշտում ընկերական հանդիպում տեղի ունեցավ ԱՄՆ-ի և Գերմանիայի ազգային ընտրանիների միջև, որն ավարտվեց բունդեսթիմի` 3:4 հաշվով պարտությունով: 

Հարկ է նշել, որ Գերմանիան հանդես էր գալիս ոչ իր մարտական կազմով: Արդեն հանդիպման 13-րդ րոպեին Ալտիդորի հարվածից հետո ԱՄՆ-ի հավաքականը առաջ անցավ հաշվի մեջ: 3 րոպե անց հյուրի դարպասպահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը դարձավ ինքնագոլի հեղինակ: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Հեյկո Վեստերմանի շնորհիվ հաշիվը կրճատվեց, սակայն 60-րդ և 64-րդ րոպեներին Կլինտ Դեմպսին դարձավ դուբլի հեղինակ և հաշիվը դարձրեց 4:1: Գերմանիայի հավաքականին խոշոր հաշվով պարտությունից օգնեցին խուսափել` Մաքս Կրուզեն և Յուլիան Դրաքսլերը: Ի դեպ Կրուզեն հավաքականի կազմում խփեց իր անդրանիկ գնդակը: 

ԱՄՆ - Գերմանիա` 4:3 
գոլեր` Ալտիդոր 13, տեր Շտեգեն 16' ինք, Դեմպսի 60',64' - Վեստերման 52', Կրուզե 79', Դրաքսլեր 81' 

ԱՄՆ:Հովարդ - Էվանս , Գոնսալես , Բեսլեր , Բիսլի - Զուսի , Ջ. Ջոնս , Բրեդլի , Ֆ.Ջոնսոն - Ալտիդոր , Դեմպսի 

ԳԵՐՄԱՆԻԱ:տեր Շտեգեն - Լ.Բենդեր , Մերտեզակեր , Հյովեդես , Յանսեն - Ս. Բենդեր , Ռայնարտց - Շյուռլե , Դրաքսլեր , Պոդոլսկի - Կլոզե 

Shamshyan.com


Դիտումներ: 493 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0