Ուրբաթ, 19.04.2024, 04:39
Գլխավոր » 2012 » Մայիս » 29 » ԼՅՈՎ."ԲԱՎԱՐԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՆ"
21:31
ԼՅՈՎ."ԲԱՎԱՐԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՆ"
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ լյովը Իսրայելի հետ ընկերական խաղից առաջ խոսել է թիմի խաղային օղակների մասին և գնահատել դրանք, ինչպես նաև անդրադարձել է Բավարիայի ֆուտբոլիստներին:

- Ի՞նչպես ներգրավվեցին թիմում Բավարիայի ֆուտբոլիստները, ովքեր երկուշաբթի օրը անցկացրեցին իրենց առաջին մարզումը:

-Նրանք գտնվում են հիանալի մարզավիճակում և ինձ չի հետարքրում Չեմպիոնների լիգայի եզրափակիչում նրանց կրած պարտությունը: Բավարիայի ֆուտբոլիստները մարզվում են մեծ ուրախությամբ և ոգևորությամբ: Մինչ այդ նրանք անցկացնում էին անհատական աշխատանքներմ իսկ այժմ թիմի հետ անցկացրեցին իրենց առաջին մարզումը: Ինձ չի թվում, որ նրանցից որևէ մեկը անհատական օգնության կարիք ունի:
-Շվեյցարիայի դեմ ընկերական խաղում պաշտպանության կենտրոնում գործում էր Մերտեզակեր-Հումելս զույգը: Ձեր տրամադրության տակ կա նաև Հոլգեր Բադշտուբերը: Ի՞նչպիսի պաշտպանական զույգ հանդես կգա Իսրայելի հետ ընկերական խաղում:

-Բոլոր երեքն էլ գերազանց համապատասխանում են: Բայց միաժամանակ բոլորը խաղալ չեն կարող: Նրանցից յուրաքանչյուրը ունակ չէ գործել այլ դիրքում: Երեք կենտրոնական պաշտպաններն էլ բարձրակարգ են և նրանք ունակ են գերազանց համագործակցել միմյանց հետ:

-Իսկ ի՞նչպես եք գնահատում հարձակման գծում ստեղծված իրավիճակը:

-Առջևում յուրաքանչյուր գծում ունենք երկու համարժեք կապեր: Պոդոլսկի-Շյուռլե, Ռոյս - Մյուլլեր, Գյոտցե - Օզիլ, Կլոզե-Գոմես: Բացի այդ բոլոր հարձակվողները փոխարինելի են: Երկու տարի առաջվա հետ համեմատած  այժմ մենք առավելություն ունենք: Օրինակ, Երբ ԱԱ ժամանակ Մյուլլերը որակզրկման պատճառով բաց թողեց Իսպանիայի հավաքականի հետ խաղը նրան լիարժեք փոխարինող չեղավ: 
Այժմ իրավիճակը միանշանակ այլ է: Բոլոր խաղային դիրքերում միմյանց կարող են փոխարինել երկու-երեք համարժեք ֆուտբոլիստներ:

  


Դիտումներ: 530 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 1
0  
1 Effenberg   (30.05.2012 14:07) [Նյութ]
Iroq vor erku tarva emj shat bana poxvel Bundestium. Nmanatip kazmov hverjnakan haxtanaki havanakanutyuny shat aveli meca darnum

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0