Ուրբաթ, 29.03.2024, 09:00
Գլխավոր » 2012 » Մայիս » 25 » ԼՅՈՎ."ԿԼՈԶԵՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԽԱՂԱԼ 60-70 ՐՈՊԵ"
21:57
ԼՅՈՎ."ԿԼՈԶԵՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԽԱՂԱԼ 60-70 ՐՈՊԵ"
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը բավարարված է վնասվածք ստացած հարձակվող Միրոսլավ Քլոզեի վերականգնման տեմպերից: «Լացիոյի» հարձակվողը ազդրի վնասվածքի պատճառով շարքից դուրս էր մնացել դեռևս մարտ ամսին և միայն վերջերս է վերսկսել մարզումները:

«Մի քանի շաբաթ առաջ շատ էի ցավում, որ Քլոզեն վնասվածք է ստացել: Սակայն այժմ, գնահատելով նրա վիճակը, լավատես եմ Եվրոպայի առաջնությանը Քլոզեի մասնակցության հնարավորության վերաբերյալ: 
Նա կարողացել է բավականին կարճ ժամկետում վերականգնվել: Նա մի քանի օր բաց է թողել մեջքի վնասվածքի պատճառով, սակայն այժմ Քլոզեն կրկին մարզվում է: Միրոն շատ լավ տպավորություն է թողում, սակայն առաջիկա երկու շաբաթն որոշիչ կլինեն: Այժմ նա պատրաստ է խաղալ 60-70 րոպե, բայց նա մեզ պետք է ամբողջ խաղի համար», – բուդեսթիմի գլխավոր մարզչի խոսքերը մեջբերում է The Associated Press-ը
Sportarmenia.am
Դիտումներ: 543 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0