Շաբաթ, 20.04.2024, 14:06
Գլխավոր » 2014 » Ապրիլ » 2 » «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Բավարիա»-ն հաղթողին չպարզեցին. տեսանյութ
21:06
«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Բավարիա»-ն հաղթողին չպարզեցին. տեսանյութ

Մանչեսթերում ավարտվեց Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Բավարիա» հանդիպումը:  
Առաջին խաղակեսը անցավ «Բավարիա»-ի առավելությամբ, սակայն Պեպ Գվարդիոլայի սաները ակնհայտ գոլային պահեր չկարողացան ստաեղծել մրցակցի դարպասի ուղղությամբ:  Այդուհանդերձ հաշվի մեջ առաջ կարող էին անցնել տանտերերը, եթե Ուելբեքը 39-րդ րոպեին իրանցեր իրեն ընձեռված հիանալի հնարավորությունը: Անգլիացի խաղացողը մեն-մենակ դուրս եկավ Նոյերի առջև, սակայն չկարողացավ հաղթող դուրս գալ գերմանացի դարպասապահի հետ մենամարտում:  Ընդմիջումից հետո «Բավարիա»-ն շարունակում էր տիրել տարածքային առավելությանը,սակայն արդյունքում հաշիվը բացեցին մանկունիանցիները: 58-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Նեմանյա Վիդիչը գլխի հարվածով առաջ մղեց իր թիմին: Բաց թողած գոլից հետո Գվարդիոլան Մյուլլերի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Մարիո Մանջուկիչին, ով փոխարինման դուրս գալուց րոպեներ անց գոլային փոխանցում կատարեց Բաստիան Շվայնշտայգերին: Պատասխան գոլից հետո մյունխենցիները շարունակում էին տիրել նախաձեռնությանը, սակայն չկարողացան նյութականացնել իրենց առավելությունը:  Խաղավերջում երկրորդ դեղքին քարտը ստանալու պատճառով խաղադաշտից հեռավցեց Բաստիան Շվայնշտայգերը: Եվս մեկ դեղքին քարտով զգուշացվեց Խավի Մարտինեսը:  Պատասխան խաղում Շվայնշատյեգրը և Մարտինեսը որակազրկման հետևանքով չեն կարողանա օգնել իրենց թիմին

[b]«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բավարիա»`1:1[/b]
Գոլեր` Վիդիչ 58' – Շվայնշտայգեր 67'

 

 

 

Դիտումներ: 423 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0