Շաբաթ, 20.04.2024, 02:09
Գլխավոր » 2015 » Հունվար » 14 » Մարիո Գյոտցե` ճի՞շտ է, թե՞ սուտ
21:38
Մարիո Գյոտցե` ճի՞շտ է, թե՞ սուտ

Բրիտանական հեղինակավոր FourFourTwo պարբերականը փորձել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Մարիո Գյոտցեի հետ քննարկել մի շարք հարցեր՝ հստակորեն տարանջատելով՝ որոնք են ճիշտ, որոնք` սուտ:

- Ասում են՝ դպրոցում շատ լավ էիք մաթեմատիկայից: Ճի՞շտ է, թե՞ սուտ:

- (Ծիծաղում է): Ոչ, ճիշտ չէ: Դա կարող էր լինել ցածր դասարաններում, բայց երբ ավագ դպրոցում էի սովորում, իմ գնահտականները միջին էին, թեպետ ինձ միշտ դուր է եկել մաթեմատիկան: Կարծում եմ՝ դուք դա հարցնում եք, քանի որ հայրս մաթեմատիկայի պրոֆեսոր է: Նա ինձ շատ է օգնել, երբ ես դպրոցական էի, բայց այդ տաղանդը նրանից ինձ չի անցել:

Միայն իմ մտերիմ ընկերները գիտեն, թե նա ինչ է արել մեր կեցության համար, եւ այնպես չի եղել, որ իմ դասընկերնեը խնդրեն ինձ օգնել իրենց մաթեմատիկայի տնային աշխատանքների հարցում: Ամեն դեպքում, ես այն երեխաներից չէի, որ միշտ տուն են գալիս փայլուն գնահատականներով:

- Ձեր հոր աշխատանքն էր պատճառը, որ խաղում էիք Դորտմունդի «Բորուսիայում»: Ճի՞շտ է, թե՞ սուտ:

- Ճիշտ է: Իմ հորը Դորտմունդի համալսարանում պաշտոն էին առաջարկել եւ, մենք հեռացանք Ալգաուից, որը գտնվում է Գերմանիայի հարավում:

- Երբ երեխա էիք, դուք երկրպագում էիք «Բավարիային»: Ճի՞շտ է, թե՞ սուտ:

- Ճիշտ է: Ես ծնվել եմ Ալգաուում, եւ «Բավարիան» առաջին թիմն էր, որ ինձ մոտ էր, որովհետեւ Մյունխենը մեզանից 70 մղոն հեռավորության վրա էր: Այնուհետեւ մենք տեղափոխվեցինք Դորտմունդ, երբ ես ընդամենը 6 տարեկան էի: Իմ եղբայրներ Ֆաբիանն ու Ֆելիքսը նույնպես «Բավարիայի» երկրպագուներ են, չնայած որոշակի լոյալություն կա նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ, որովհետեւ մենք բոլորս այստեղ ենք ծնվել եւ խաղացել ենք այս ակումբի երիտասարդական թիմում:

- Երբ Դորտմունդի հետ նվաճեցիք ազգային լիգան, Դուք ձգտում էիք նման լինել Պեպ Գվարդիոլայի «Բարսային»: Ճի՞շտ է, թե՞ սուտ:

- Ճիշտ է, այն էլ՝ շատ: «Բարսելոնան» Եվրոպայի թոփ ակումբն էր: Նրանք շատ տիտղոսներ էին նվաճել, եւ նրանց ֆուտբոլը գերում էր երկրպագուներին: Յուրաքանչյուրը ձգտում էր խաղալ նրանց պես: Եվ, իհարկե, ճիշտ է, որ դու կարող էիր շատ բան սովորել՝ նրանց խաղերը դիտելով:

- Եթե դուք հնարավորություն ունենայիք խաղալու 2013-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչում, «Բորուսիան» կհաղթեր «Բավարիայի» փոխարեն: Ճի՞շտ է, թե սուտ:

- (Ծիծաղում է): Ճիշտ է: Իսկ ավելի լուրջ, ոչ, դա ես կամ մեկ այլ մարդ չէ, որ պետք է ասենք: Ես միշտ էլ շատ եմ սիրել մասնակցել մեծ խաղերի: Դա շատ հավասար խաղ էր, եւ ամենի ինչ կարող էր ուրիշ ձեւով ընթանալ:

- Դորտմունդից հեռանալու եւ «Բավարիային» միանալու պատճառը Գվարդիոլան էր:  Ճի՞շտ է, թե՞ սուտ:

- Ես կարող եմ ասել, որ նա էր գլխավոր պատճառը, բայց նա միակ պատճառը չէր: Երբ դու նման որոշում ես կայացնում, դու պետք է հաշվի առնես յուրաքանչյուր գործոնը՝ ակումբը, թիմը, հարակից բաները եւ այլն: Իկհարկե, գլխավոր մարզիչը շատ կարեւոր դեր է խաղում այդ ամենում, եւ աշխատել Գվարդիոլայի ղեկավարության ներքո գլխավոր պատճառներից մեկն էր, որ գրավեց ինձ:

- Գվարդիոլան ու Կլոպը բոլորովին տարբեր բնավորություններ ունեն: Ճի՞շտ է, թե սուտ:

- Դժվար է նման համեմատություն կատարել: Յուրաքանչյուրն ունի իր սեփական փիլիսոփայությունը: Զուգահեռներ կարելի է տանել նրանց ամենօրյա աշխատանքների միջեւ, բայց մարդկային բնավորությունների միջեւ զուգահեռներ տանելը դժվար է:

- Նախքան Աշխարհի առաջնության եզրափակիչը Գերմանիայի հավաքականի մարզիչ Յոախիմ Լյովն ասաց Ձեզ. «Ցու՛յց տուր աշխարհին, որ դու ավելի լավն ես, քան Մեսսին»: Ճի՞շտ է սա, թե՞ սուտ:

- Ճիշտ է: Նա իսկապես նման բան ասել է ինձ:

- Այնուհետեւ, երբ գոլ խփեցիք ավելացված ժամանակում, Դուք արդեն գիտեիք, որ դա Մունդիալի հաղթական գոլն է: Ճի՞շտ է, թե՞ սուտ:

- Այդ ամենը այսպես ասենք՝ ես գիտեի, որ մենք հիանալի շանս ունենք: Դեռ յոթ րոպե ժամանակ կար մինչեւ ավելացված ժամանակի ավարտը, իսկ ֆուտբոլում ամենի ինչ կարող է պատահել այդքան րոպեների ընթացքում, իսկ իմ գոլը նպաստեց, որ մենր հաղթանակը շատ հավանական դառնա:

- Մունդիալում հաղթական գոլը խփելուց հետո՝ 22-տարեկանում, արդեն մտածում էիք կարիերան  ավարտելու մասին: Ճի՞շտ է, թե՞ սուտ:

- (Ծիծաղում է) Սուտ է: Տեսականորեն կարող եք այդպես մտածել, բայց ես կարծում եմ, որ իմ առջեւ ամենաքիչը դեռ 10 տարի ունեմ եւ կկարողանամ այդ ժամանակահատվածում դեռ շատ բան անել ու շատ բաների հասնել, եթե կարողանամ առողջ լինել, որը շատ կարեւոր է: Մարդիկ երբեմն զարմանում են, որ ես այսքան երիտասարդ տարիքում արդեն հասցրել եմ այդքան շատ տիտղոսներ նվաճել, բայց դու միշտ էլ քո առջեւ նոր նպատակներ ես դնում: Ես անկեղծորեն երազում եմ մի օր նվաճել Չեմպիոնների լիգան:

* Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ֆուտբոլ 365»-ի 2015 թ.-ի հունվարի 14-ին լույս տեսած համարում:

 
Դիտումներ: 963 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0