Ուրբաթ, 19.04.2024, 10:28
Գլխավոր » 2013 » Փետրվար » 2 » ՄԱՅՆՑ - ԲԱՎԱՐԻԱ ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ
12:13
ՄԱՅՆՑ - ԲԱՎԱՐԻԱ ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ
"Մայնց" - "Բավարիա" 
Բունդեսլիգա. 20-րդ տուր 
02.02.13. "Քոֆես-Արենա". Մայնց 18:30 
Մրցավար` Վայներ (Գիզեն) 

Մայնցի հետ խաղից առաջ Բավարիան իրեն հետապնդող մրցակիցների նկատմամբ լուրջ առավելություն է  ստացել: Եկրորդ տեղում ընթացող Բայերը Մյունխենցիներին զիջում է 11 միավորով, իսկ ահա երկրի գործող չեմպիոն Դրոտմունդի Բորուսիան`12: Այժմ Հայնկեսի սաները վստահաբար պահպանում են առաջատարի դիրքերը, սակայն բոլորը հասկանում են, որ շուտով վերկսվելու է Չեմպիոնների լիգան և դժվար խաղերի գրաֆիկը: Այդ պատճառով Բավարիան պետք է ձգտի առաջիկա խաղերում միավորներ չկորցնել, որպեսզի հետագայում սխալվելու իրավունք ունենա: 
20-րդ տուրի շրջանակում Բավարիան կուղևորվի Մայնց, ուր կմրցի տեղի համանուն թիմի հետ: Ներկայումս Թոմաս Տուխելի սաները մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են իրենց համար բավականին բարձր`5-րդ տեղ և 3-րդ տեղում ընթացող Բորուսիայից հետ են մնում 6 միավորով:  Նախորդ տուրում Տուխելի սաները արտագնա խաղում ոչ մի շանս չթողեցին հետնապահ Գրոյտեր Ֆյուրտին: Ինչ վերաբերվում է Բավարիային, ապա պետք է նկատել, որ Հայնկեսի սաները ընթացիկ տարում ոչ մի գոլ բաց չեն թողել: 18-րդ և 19-րդ տուրերում Բավարիան երկուական անպատասխան գնդակներ ուղարկեց` Գրոյտեր Ֆյուրտի և Շտուտգարտի դարպասները: Հարկ է նշել, որ երկու խաղերում խփված 4 գնդակներից` 3-ը  հեղինակեց թիմի լավագույն ռմբարկու Մարիո Մանջուկիչը: Խորվաթ ֆուտբոլիստի հաշվին գրանցված է նաև մեկ գոլային փոխանցում: 

Այս մրցավեճը նաև հետաքրքրաշարժ է այն առումով , որ միմյանց կդիմակայեն առաջնության ամենատարեց և ամենաերիտասարդ,խոստումնալից մարզիչներից մեկը: Տուխելի թիմը այս տարի ցուցադրում է բավականին վառ և բալանսավորված խաղ: Տաղանդավոր մարզիչը կարողացել է հավասարակշռություն ստեղծել հարձակման և պաշտպանության միջև, ինչը նրանց օգնում է հասնել բարձր արդյունքների: Նախորդ տարի այս ժամանակահատվածում Մայնցը իր ակտիվում ուներ խփած 27 գնդակ, ինչպես և հիմա, սակայն բաց թողած գնդակները նախորդ մրցաշրջանում ավելին էին 12-ով: Չի կարելի ասել, թե դրան նպաստել է թիմի պաշտպանական գծում նոր ֆուտբոլիստների հայտնվելը: Պարզապես մարզիչը կարողացել կարգավորել խաղը պաշտպանությունում, ավելացնել որակը, բարձրացնել զգոնություն և խաղացվածությունը
Բավարիայի հետ կարևորագույն խաղը որակազրկման պատճառով բաց կթողնի Մայնցի հարձակման առաջատար` Ադամ Շալայը: Նույն պատճառով իր թիմին չի կարող օգնել երիտասարդ Շոն Պարկերը:

Բավարիան շարունակում է տուրից տուր նոր ռեկորդներ սահմանել: 19 տուրից հետո մյունխենյան ակումբը բաց է թողել 7 գոլը, ինչը Բունդեսլիգայում համարվում է ռեկորդային ցուցանիշ: Բացի այդ Բավարիան ընթացիկ մրցաշրջանում Բունդեսլիգայի պատմության ընթացքում հանդիսանում է լավագույն արտագնա ակումբը: Հյուրընկալվելիս բավարացիները` 9 խաղում տոնել են 8 հաղթանակ, ընդ որում սեփական դարպասը ընդունել են ընդամենը 1 գնդակ: Սա ֆանտաստիկ ցուցանիշ է: Ակնհայտ է, որ Բավարիան նախորդ մրցաշրջանից հետո համապատասխան դասեր է քաղել: "Հարավային աստղը" պահպանում է զգոնությունը նույնիսկ այս պայմաններում, երբ մոտակա մրցակցից առաջ է անցել 11 միավորով:  Հիշեցնենք, որ առաջին շրջանում այս թիմերի մրցավեճը ավարտվել էր Բավարիայի`3:1 հաշվով հաղթանակով:


Թիմերի նախնական կազմերը: 


"Մայնց": Վետկլո, Նովեսկի, Սվենսոն, Պոսպեխ, Դիաս, Կալիջուրի, Իվանշիտց, Բաումգարտլինգեր, Մյուլլեր, Մալլի, Պարկեր 
Մարզիչ` Թոմաս Տուխել 

"Բավարիա": Նոյեր, Լահմ, վան Բույտեն, Դանտե, Ալաբա, Խավի Մարտինես, Շվայնշտայգեր, Մյուլլեր, Կրոս, Ռիբերի, Մանջուկիչ 

Պահեստայիններ` Շտարկե, Բոատենգ, Կոնտենտո, Ջան, Լուիս Գուստավո, Ռոբեն, 
Տիմոշչուկ, Գոմես, Պիսարո, Վայրուխ 
Կորուստներ` Բադշտուբեր, Ռաֆինյա, Շակիրի (վնասվածքներ) 

Գլխավոր մարզիչ` Յուպ Հայնկես 
Դիտումներ: 522 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0