Ուրբաթ, 29.03.2024, 07:54
Գլխավոր » 2013 » Հոկտեմբեր » 28 » Մենք հոգնել ենք և´ ֆիզիկապես, և´ հոգեպես. Լահմ
22:47
Մենք հոգնել ենք և´ ֆիզիկապես, և´ հոգեպես. Լահմ
«Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը, մեկնաբանելով Բունդեսլիգայի 10-րդ տուրում թիմի՝ սեփական մարզադաշտում 3:2 հաղթանակը «Հերտայի» նկատմամբ, խոսել է թիմի ֆիզիկական և հոգենակ հոգնածության մասին։

«Բոլորը տեսան, որ մենք հոգնել ենք ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես։ Գլխավորն այն է, որ մենք կարողացանք երեք միավոր նվաճել։ Այժմ պետք է ուրախանալ համեմատաբար հանգիստ շաբաթվա գալուստով։

Խաղացողների համար ազգային հավաքականներում հատկապես ծանրաբեռնված ծրագիր էր գործում։ Հանդիպումների ժամանակ անհրաժեշտ է մշտապես առավելագույն կենտրոնացվածություն և ծայրահեղ ուշադրություն ապահովել։ Այնպես որ գլխին ևս հանգիստ է հարկավոր»,-մեջբերում է Լամի խոսքերը «Բավարիայի» մամլո ծառայությունը։

Allsport.am



 
Դիտումներ: 479 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0