Ուրբաթ, 29.03.2024, 12:31
Գլխավոր » 2013 » Փետրվար » 13 » ՄԵՆՔ ՇԱՏ ԳՈՀ ԵՆՔ ՇՎԱՅՆՇՏԱՅԳԵՐԻ ԽԱՂԻՑ
16:55
ՄԵՆՔ ՇԱՏ ԳՈՀ ԵՆՔ ՇՎԱՅՆՇՏԱՅԳԵՐԻ ԽԱՂԻՑ
Բավարիայի տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը գոհ են թիմի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի խաղից:

Նշենք, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին վերջին ժամանակներում քննադատության են արժանացնում: Մասնավորապես ԳՖՀ-ի նախկին ֆուտբոլիստ Գյունտներ Նետցերը կարծում է, որ Շվայնշտայգերը  շատ է դիմում լայնակի փոխանցումների` ինչը բացասականորեն է անդրադառնում թիմի արագ գրոհ կազմակերպելու վրա: Նմանատիպ ոճով Շվայնշտայգերին քննադատել էր նաև Բավարիայի նախկին ֆուտբոլիստ Օլաֆ Տոնը:

"Կարծում եմ Տոնը հաճույքով կխաղար այնպես, ինչպես խաղում է Շվայնշտայգերը: Բայց ինձ թվում է, որ նա հիասթափություն է ապրում այն հանգամանքից, որ ոչ մի դեր չի խաղում ֆուտբոլում:Նման իրավիճակում մարդ կարող է անել նման հայտարարություններ: Իսկ մենք շատ գոհ ենք Շվայնշտայգերի խաղից",-ասել է Ռումենիգեն

Դիտումներ: 451 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0