Ուրբաթ, 19.04.2024, 17:06
Գլխավոր » 2012 » Հուլիս » 27 » ՆՈՅԵՐ."ԲԱՎԱՐԻԱՅՈՒՄ ԱՆՀՆԱՐ ՈՉԻՆՉ ՉԿԱ"
11:18
ՆՈՅԵՐ."ԲԱՎԱՐԻԱՅՈՒՄ ԱՆՀՆԱՐ ՈՉԻՆՉ ՉԿԱ"
"Բավարիայի" դարպասպահ Մանուել Նոյերը նախապատրաստվում է նոր մրցաշրջանին: Գերմանական հայտնի Tageszeitung պարբերականին տված հարցազրույցում Նոյերը խոսել է նախորդ և հաջորդ մրցաշրջանների մասին:  
Մեկ տարի առաջ Մանուել Նոյերը դարձավ "Բավարիայի" թիվ 1 դարպասպահը: Այդ տրանսֆերը իր ժամանակին դարձավ բազմաթիվ բամբասանքների պատճառ: Այսօր Մանուել Նոյերը հանդիսանում է թիմի հիմնական մասը, թե խաղադաշտում և թե դրա սահմաններից դուրս:

TZ: Պարոն Նոյեր Եվրո 2012-ը և արձակուրդը արդեն անցյալում են: Ինչպես ե՞ք ձեզ զգում:

Նոյեր:Չեմ կարող ասել, որ ես հարյուր տոկոսով արդեն պատրաստ եմ: Դեռևս լավ մարզավիճակում չեմ, սակայն դա ժամանակի հարցը է: Ներկա պահին կարող եմ ասել, որ ես ինձ լավ եմ զգում:


TZ: Նախորդ մրցաշրջանը արդեն մոռացվա՞ծ է

Նոյեր: Այո: Ես կարող եմ արագ "անջատվել": Արձակուրդ ինձ համար բավականին երկար թվաց: 


TZ: Դուք արդեն մեկ տարի է Մյունխենում եք: Ի՞նչ է փոփոխվել այդ ընթացքում: Ստեղծվու՞մ է այնպիսի տպավորություն, որ դուք կրկին աճել եք:

Նոյեր: Ես փորձ եմ կուտակում: Մի ակումբից, մյուսը տեղափոխվելուց հետո` սկզբում զննումես ամեն ինչ, հետո ծանոթանում իրավիճակին և մարդկանց: Սկզբում զսպվածես, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվում է: Ես ցանկանում եմ լինել ինքս ինձ նման և խոսում եմ այն ժամանակ , երբ պետք է: 


TZ: Դուք արդեն գիտե՞ք ակումբը ?

Նոյեր: Այո, այժմ ես գիտեմ, թե ինչպես է  աշխատում "Բավարիան":


TZ: Դուք ժամակառաժամանակ ձեր վրա վերցնում եք մեծ պատասխանատվույթուն: Կարևորության տեսանկյունից`Ֆիլիպ Լահմից և Բաստիան Շվայնշտայգերից հետո դուք ակումբի երրորդ կամ չորրորդ մարդն եք: Մարդ, ով կարող է ինչ-որ բան ասե՞լ:

ՆոյերԻնձ թվում է, որ պետք չէ համեմատել: Այստեղ կան բազմաթիվ ֆուտբոլիստներ, ովքեր գտնվում են նույն մակարդակի վրա: Դա շատ կարևոր է, որ այստեղ ամեն ինչ ընկնում է բոլորի ուսերին:



TZ: Այսինքն առաջատարի վարկանիշը, որը շատ փորձագետներ ձեզ են վերագրում` ճիշտ չէ՞:

Նոյեր: Ֆուտբոլում ամեն ինչ փոխվել է: Տեսեք Իսպանիայի հավաքականին: Այնտեղ չկա հիմնական առաջատար` ամեն ինչ բաժանված է խաղացողների միջև: Իմ կարծիքով ֆուտբոլում այդ հանգամանքը բարելավվել է վերջին տարիների ընթացքում:


TZ: Իսկ այդ դեպքում թիմում ինչպիս՞ի դեր ունեն նորեկները: ի՞նչպես դուք նրանց ընդունեցիք:    

Նոյեր: Նրանք բոլորն էլ լավ տղաներ են: Ճիշտ է ես նրանց հետ երկար չեմ շփվել, բայց դեռևս շփվելու ժամանակ կլինի:

 

TZ: Օլիվեր Կահնը մի անգամ հայտարարեց, որ երիտասարդ դարպասապահների համար շատ դժվար է "Բավարիայում" առաջ ընթանալ: Այդուհանդերձ հնարավո՞ր է հաղթահարել դա: 


Նոյեր: Չգիտեմ որքան տարբերություն գոյություն ունի Շալկեի և Բավարիայի միջև, սակայն ես կարողացա դա հաղթահարել և հավատում եմ, որ Բավարիայում անհնար ոչինչ չկա:


Դիտումներ: 609 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 6
0  
6 Oliver   (27.07.2012 17:13) [Նյութ]
Բայց դա ինչ կապ ունի Իսպանիայի հավաքականի հետ: Նա որպես օրինակ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներին ա օրինակ բերում: Երբեք կյանքում ոչ մի կոլեկտիվում էնպես չի լինում, որ լիդեր չլինի: Ուղղակի հիմարություն ա իր ասածը: Նույն Իսպանիան էլ լիդերներ ունի:

0  
5 ShushanMargaryan   (27.07.2012 15:30) [Նյութ]
Դե բնական ա որ խուսափողական պատասխաններ ատալիս, լրագրողներին պետք չի ասել իրականում ինչ կա, ավելորդ շրջանառվելու ա

+1  
3 Oliver   (27.07.2012 12:13) [Նյութ]
TZ: Այսինքն առաջատարի վարկանիշը, որը շատ փորձագետներ ձեզ են վերագրում` ճիշտ չէ՞:

Նոյեր: Ֆուտբոլում ամեն ինչ փոխվել է: Տեսեք Իսպանիայի հավաքականին: Այնտեղ չկա հիմնական առաջատար` ամեն ինչ բաժանված է խաղացողների միջև: Իմ կարծիքով ֆուտբոլում այդ հանգամանքը բարելավվել է վերջին տարիների ընթացքում:

Հիմա Բավարիայում առաջատար չչլինելու պատճառով ա , որ կարևորագույն պահերին սայթաքում են: կամ ասա ինչ գործ ունես իսպանացիների հետ: Ախր գերմանացիներիը ու առանձնացել են ուրիշ հատկանիշենորվ: Նոյեր ջան ինչիես վերցրել քեզ չափանիշ սարքել Իսպանիային: Միթե չի կարելի չափանիշ վերցնել Գերմանիայի և Բավարիայի նախկին թիմերի փիլիսոփայությունը: Ըտենց մտածեցիք էլի, որ սեփական մարզադաշտում ջուրը լցրեցիք երկլրպագուների վաղեմի երազանքը:

0  
4 Schweinsteiger   (27.07.2012 12:48) [Նյութ]
bayc im karciqov inq@ uzum er aser, vor Ispaniayum grete bolorn el arajatar en u eti shat lava. Bayc du el es chisht, vor petq cher Ispaniayin orinak berel. Bayc de hima Neuer@ shata nvirvac Bavariayin u amen inch anelua vor ogni timin(angam ete iran vstahen amenakarevor pahin penal xpel@)

0  
2 Oliver   (27.07.2012 12:08) [Նյութ]
Ինչ որ խուսափողական պատասխաններ ա տալիս:

0  
1 Schweinsteiger   (27.07.2012 12:00) [Նյութ]
kargin marda Neuer@, bayc im karciqov inq@ en tipi mard@ chi vor kara hetagayum Bavariayi avag@ lini.

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0