Հինգշաբթի, 25.04.2024, 23:00
Գլխավոր » 2012 » Հունիս » 15 » ՕԼԱՖ ՏՈՆ."ՀՈՒՄԵԼՍԸ ԻՆՁ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ԲԵԿԵՆԲԱՈՒԵՐԻՆ"
15:06
ՕԼԱՖ ՏՈՆ."ՀՈՒՄԵԼՍԸ ԻՆՁ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ԲԵԿԵՆԲԱՈՒԵՐԻՆ"
1990 թվականի Գերմանիայի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Օլաֆ Տոնը խոսել է հավաքականի պաշտպան Մաթս Հումելսի խաղի մասին:   

"Կարծում եմ Հումելսը կարող է դառնալ Եվրոպայի առաջնության լավագույն պաշտպանը: Ես չեմ զարմանում, որ նա այդքան զարգանում է: Նա արտասավոր վարպետություն ունեցող խաղացող է և  դրա հետ մեկտեղ միշտ վարում է դաժան պայքար: Նա ինձ ինչ-որ տեղ հիշեցնում է Ֆրանց Բեկենբաուերին:
Այս առաջնությունը նրան շատ բան կարող է սովորեցնել: Երկու-երեք տարի հետո ես նրան տեսնում եմ Գերմանիայի հավաքականի առաջատարի կարգավիճակում:
Չնայած նրան, որ հավաքականի պաշտպանության գիծը շատ երիտասարդ է, այդուհանդերձ ֆուտբոլիստները շատ փորձառու են: Բադշտուբերը հանդես է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչներին, Լահմը ունի ահավոր մեծ փորձ, իսկ Բոատենգը շատ արագ ավելացնում է` սա Գերմանիայի հավաքականի ապագան է: Այսպիսի կազմով մոտակա տարիների ընթացքում Գերմանիային շատ դժվար կլինի կանգնեցնել",-Տոնի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:


Դիտումներ: 483 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 1
0  
1 Coach   (16.06.2012 02:06) [Նյութ]
apsos er Hummelsin jri gnov tvecin Borussiayin...

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0