Ուրբաթ, 19.04.2024, 05:57
Գլխավոր » 2013 » Հունվար » 10 » ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԸ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ
18:33
ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԸ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ
Քաթարում անկացրած 8 օրյա ուսումնամարզական հավաքները ավարտվեցին: Այդ ժամանակահատվածում Բավարիան անցկացրեց 13 մարզում և 2 սոտուգողական հանդիպում և այդ ամենը հանուն մեկ նպատակի`նվաճել Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը: Վերջին մարզումը կայացավ չորեքշաբթի առավոտյան, որից հետո մյունխենցիները ուղևորվեցին օդանավակայան:

"Ես շատ գոհ եմ այս հավաքից, թե որակական առումով և թե մարզումների ինտենսիվությամբ",-հայտարարել է Հայնկեսը: Շալկեի նկատմամբ 5:0 հաշվով տարած հաղթանակը ավելորդ անգամ ապացուցեց, որ հավաքներ անցան հաջող կերպով:

"Այդ խաղը դարձավ Դոհայում գտնվելու արդյունքը: ֆուտբոլիստները հստակ կատարեցին իմ հանձնարարությունները և արդյունքը եղավ ակնհայտ",- իր սաների հասցեին գովասանքի խոսքեր է հղել Հայնկեսը:   

"Այսպիսի խաղերը շատ կարևոր են, քանի որ այն ամենը ինչ պատրաստել ենք մարզումների ժամանակ փորձարկում ենք հենց նման ստուգողական հանդիպումների ընթացքում: Դոհայում անցկացրած հավաքները շատ հաջող անցան",- ընդգծել է Արիեն Ռոբենը, ով այդ խաղի երկրորդ խաղակեսում կրում էր Բավարիայի ավագի թևկապը և ցուցադրեց գերազանց ֆուտբոլ: 

Բավարիայի հաջողության գրավաականը դարձավ վստահ խաղը պաշտպանությունում

Ֆուտբոլիստները արդեն ժամանել են Գերմանիա: Տաք եղանակը և իդեալական խաղադաշտերը մնացին անցյալում: Այսօր Հայնկեսը հանգստի իրավունք է ընձեռեոլ խաղացողներին, իսկ շաբաթ և կիրակի օրերին Բավարիան երկու ընկերական հանդիպում կանցկացնի: Առաջին խաղում կմրցի շվեյցրական Բազելի հետ, իսկ ահա երկրորդ խաղում Գերմանական երրորդ լիգայի ներկայացուցիչ Ունտերհախինգի հետ:

"Շատ կարևոր է, որ տղաները նորից մտնեն ռիթմի մեջ և իրենց գործողությունները խաղադշտում հասցնեն ավտոմատացման",-պարզաբանել է Հայնկեսը: Գլխավոր մարզիչը ուշադրություն  է սևեռել հատկապես թիմի պաշտպանւթյան վրա: 

"Շալկեի հետ խաղում Բավարիայի պաշտպանությունը անթերի էր: Ինչպես ասել է Հայնկեսը."Անհրաժեշտ է հաղթել ոչ միայն խաղերը, այլև տիտղոսները": 

Աղբյուր` http://www.fcbayern.telekom.de

Դիտումներ: 431 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0