Հինգշաբթի, 28.03.2024, 21:19
Գլխավոր » 2013 » Մայիս » 19 » ՓԱՌՔ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԹԻՄԵՐԻՆ,ՈՐՈՆՑ ՇՆՈՐՀԻՎ ԱՊՐՈՒՄ Է ՖՈՒՏԲՈԼԸ
00:10
ՓԱՌՔ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԹԻՄԵՐԻՆ,ՈՐՈՆՑ ՇՆՈՐՀԻՎ ԱՊՐՈՒՄ Է ՖՈՒՏԲՈԼԸ
Փառք այն թիմերին և անձանց, որոնց շնորհիվ ֆուտբոլը մնում է, որպես սպորտաձև, այլ ոչ թե բիզնես կամ էլ միլիոնավոր գումարների խաղ

Յուպ Հայնկեսը Բունդեսլիգայի շրջանակում վերջին հանդիպումն անցկացրեց, որպես Բավարիայի գլխավոր մարզիչ: Չեմպիոնների լիգայի և Գերմանիայի գավաթի եզրափակիչներից հետո Մեծն Յուպը կգնա հանգստի: «Բորուսիա» Մ – «Բավարիա» (3:4) հանդիպման հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Յուպ Հայնկեսը չկարողացավ զսպել արցունքները:


Այստեղ խոսքերն ավելնորդ են: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, թե ինչ փիլիսոփայության տեր անձնավորություններ են աշխատում Բավարիայում և ինչպիսի նվիրվածություն են ցուցաբերում իրենց գործում: Բավարիան միայն ֆուտբոլային ակումբ չէ, որը միայն խաղում է խաղալու համար: Գործին ճիշտ մոտենլու սզկբունքը, կարգապահությունը, նվիրվածությունը, արժեքների ճիշտ գնահատում Բավարիային դարձնում են աշխարհի եզակի ակումբներից մեկը: Այստեղ միլիոները դեր չեն խաղացել ու չեն էլ խաղա, քանի որ ԲԱՎԱՐԻԱՆ ապրելակերպ է, որով ապրում են աշխարհի ամենայուրահատուկ մարդիկ: Նման երևույթները գեղեցկացնում են ֆուտբոլը և պահպանում են այս սպորտաձև, որպես սպորտաձև, այլ ոչ թե բիզնես կամ էլ միլիոննավոր գումարների խաղ: Ֆուտբոլը կապրի նման թիմերի և նման մարդկանց շնորհիվ: Խոսելով ֆուտբոլի մասին չմոռանանք նաև Մանչեսթեր Յունայթեդի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի մասին, ով նույնպես համարվում է այն մարդկացից, ով մեծ ներդրում ունի ֆուտբոլի կայացման մեջ:


Վահանսարյան Արտակ
Դիտումներ: 509 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0