Ուրբաթ, 19.04.2024, 01:43
Գլխավոր » 2014 » Ապրիլ » 22 » «Ռեալ» - «Բավարիա». ՉԼ 2003/2004 մրցաշրջանի 1/8 եզրափակիչ. տեսանյութ
19:25
«Ռեալ» - «Բավարիա». ՉԼ 2003/2004 մրցաշրջանի 1/8 եզրափակիչ. տեսանյութ

«Բավարիա» - «Ռեալ» հակամարտությունը դասվում է եվրոպական ֆուտբոլի դասական դիմակայությունների շարքին: Անհաշտ մրցակիցների ճանապարհները խաչվեցին Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսազրափակիչում: Եվրոպական ֆուտբոլի տիտանները մեկ անգամ չէ, որ հանդիպել են նման վճռորոշ մենամարտերում: Ժամանակի համընթաց փոփոխվել են թիմերի կազմերը, մարզիչները, ղեկավարները, ամեն ինչ, սակայն դիմակայության սկզբունքը մինչ օրս մնում է անփոփոխ: Այս մեծագույն ակումբների դիմակայությունից առաջ շարունակում ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել թիմերի միջև կայացած հիշարժան հանդիպումները:

Չեմպիոնների լիգա. 1999/2000 թթ մրցաշրջանի խաղարկություն

Խմբային փուլ

«Ռեալ» - «Բավարիա»`2:4
«Բավարիա» - «Ռեալ»`4:1

Կիսաեզրափակիչ

«Ռեալ» - «Բավարիա»`2:0
«Բավարիա» - «Ռեալ»`2:1

Չեմպիոնների լիգա. 2000/2001 թթ մրցաշրջանի խաղարկություն

Կիսաեզրափակիչ

«Ռեալ» - «Բավարիա»` 0:1
«Բավարիա» - «Ռեալ»` 2:1 

Չեմպիոնների լիգա. 2001/2002 թթ մրցաշրջանի խաղարկություն 

1/4 եզրափակիչ

«Բավարիա» - «Ռեալ»`2:1
«Ռեալ» - «Բավարիա»`2:0

 

Չեմպիոնների լիգա. 2003/2004 թթ մրցաշրջանի խաղարկություն 

«Բավարիա»-ի և «Ռեալ»-ը հաջորդ հանդիպումը կայացավ մեկ տարվա ընդմիջումից հետո: Այս անգամ թիմերի ճանապարհները խաչվեցին 1/8 եզրափակիչում: Առաջին խաղը տեղի ունեցավ Մյունխենում: Հանդիպման ընթացքում դարպասը գրավելու ավելի շատ պահեր ստեղծեցին տանտերերը, սակայն իրացրեցին դրանցից միայն մեկը: 75-րդ րոպեին Ռոյ Մակայը գլխի հարվածով առաջ մղեց իր թիմին, սակայն մյունխենցիների ուրախությունը երկար չտևեց, քանի որ 8 րոպե անց Ռոբերտո Կառլոսը տուգանային հարվածով հավասարեցրեց հաշիվը: Հարկ է նշել, որ տվյալ դրվագում գնդակը «Բավարիա»-ի դարպասում հայտնվեց փորձառու Օլիվեր Կահնի մանկական սխալից հետևանքով: 
Պատասխան խաղի ելքը վճռեց Զինեդին Զիդանի խփած միակ գնդակը: Հաղթողի հետ կապված բոլոր հարցերը հանվեցին առաջին խաղակեսում, երբ ֆրանսիացին գեղեցիկ հարվածով ձեռնունայն թողեց Օլիվեր Կահնին: Խաղի մնացած ժամանակահատվածում «Բավարիա»-ն մի քանի հիանալի հնարավորություն ստեղծեց պարտությունից խուսափելուի համար, սակայն այդպես էլ չկարողացավ գրավել Իկեր Կասիլիյասի պաշտպանած դարպասը: Արդյունքում «Ռեալ»-ը կրկին կանգնեց «Բավարիա»-ի ճանապարհին:


1/8 եզրափակիչ. առաջին խաղ

24.02.2004

«Բավարիա» - «Ռեալ»`1:1 
«Օլիմպիոշտադիոն». Մյունխեն 
Գոլ` Մակայ 75’ – Կառլոս 83’

«Բավարիա»:  Կահն – Ռ.Կովաչ, Սանյոլ, Լիզարազյու (Սալհիամիջիչ 46'), Դեմիչելիս (Յերեմիս 92'), Հարգրիվզ, Բալակ, Զե Ռոբերտո, Պիսարո (Սանտա Կրուս 76’), Մակայ


«Ռեալ Մադրիդ»:  Կասիլյաս – Սալգադո, Հելգուերա, Բրավո, Կառլոս -  Բեքհեմ, Գուտի, Ֆիգու, Զիդան -  Ռաուլ, Ռոնալդո (Սոլարի 91')

 


1/8 եզրափակիչ. պատասխան խաղ

10.03.2004

«Ռեալ» - «Բավարիա»`1:0 
«Սանտիագո Բերնաբեու». Մադրիդ 
Գոլ` Զիդան 32'


«Ռեալ Մադրիդ»:  Կասիլյաս – Սալգադո, Հելգուերա, Բրավո, Մեխիա – Գուտի (Բորխա 96'), Բեքհեմ, Ֆիգու,  Զիդան – Սոլարի (Կամյասո 93), Ռաուլ

«Բավարիա»: Կահն – Ռ.Կովաչ, Սանյոլ (Սալհիամիջիչ 67'), Լիզարազյու, Դեմիչելիս (Յերեմիս 92'), Հարգրիվզ (Շվայնշտայգեր 46'), Բալակ, Զե Ռոբերտո, Պիսարո (Սանտա Կրուս 68’), Մակայ

Դիտումներ: 574 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0