Ուրբաթ, 29.03.2024, 11:01
Գլխավոր » 2013 » Նոյեմբեր » 2 » Ռոբենն ու Կրոսը բաց կթողնեն «Հոֆենհայմի» հետ խաղը
15:35
Ռոբենն ու Կրոսը բաց կթողնեն «Հոֆենհայմի» հետ խաղը
«Բավարիայի» երկու ֆուտբոլիստներն էլ չեն մասնակցի թիմի առաջիկա խաղին, հաղորդում է Goal.com-ը:

Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում՝ «Հերտայի» հետ հանդիպման ժամանակ, Արյեն Ռոբենը և Թոնի Կրոսը մկանային վնասվածքներ են ստացել: Երկուսն էլ այժմ մարզվում են ընդհանուր խմբում, սակայն մյուխենյան ակումբի բժշկական անձնակազմը խորհուրդ է տվել ռիսկի չդիմել: Իր հերթին թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նրանց չի հայտավորել «Հոֆենհայմի» դեմ առաջիկա խաղին:

Ըստ վերոնշյալ աղբյուրի ունեցած տեղեկությունների՝ չի բացառվում, որ Ռոբենն ու Կրոսը չմասնակցեն նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Վիկտորիա Պլզենի» հետ խաղին:

Allsport.am


Դիտումներ: 405 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0