Հինգշաբթի, 25.04.2024, 14:10
Գլխավոր » 2013 » Հունվար » 29 » ՌՈԲԵՆԸ ԶԻՋՈՒՄ Է ԲԱՎԱՐԻԱՅԻ ՄՅՈՒՍ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ. ԶԱՄՄԵՐ
13:34
ՌՈԲԵՆԸ ԶԻՋՈՒՄ Է ԲԱՎԱՐԻԱՅԻ ՄՅՈՒՍ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ. ԶԱՄՄԵՐ
Կիրակի օրը Գերմանիայի առաջնության 19-րդ տուրի «Շտուտգարտի» հետ հանդիպման ժամանակ Մյունխենի «Բավարիայի» հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենն իր դժգոհությունն է հայտնել, քանի որ մարզիչները ոչ միայն նրան չեն ընդգրկել մեկնարկային կազմում, այլև փոխարինման չեն հանել։

Փոխարինողների մարզման ժամանակ նա արտահայտվել է դրա մասին բավականին կոշտ տոնով, ինչի հետևանքով գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի օգնական Պետեր Հերմանը նրան նկատողություն է արել։ Ի պատասխան Ռոբենն ասել է, որ Հերմանը «սխալ հասցեով է դիմում»։

Յուպ Հայնկեսը մեկնաբանել է այս իրավիճակը՝ նշելով, որ թիմի համար կարևորը ոչ թե Ռոբենի խաղային ժամանակն է, այլ արդյունքը. ««Բավարիայի» համար կարևորը հաղթանակն է, այլ ոչ է առանձին վերցված ֆուտբոլիստի խաղային 20 րոպեն»։

Արձագանքել է նաև ակումբի մարզական տնօրեն Մատիաս Զամերը. «Ներկայում ամեն ինչ Ռոբենի դեմ է։ Նա զիջում է «Բավարիայի» մյուս ֆուտբոլիստներին», – նշել է անվանի նախկին ֆուտբոլիստը։ Այս մասին հաղորդում է Kicker-ը։

Sportarmenia.com



Դիտումներ: 441 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0