Ուրբաթ, 19.04.2024, 04:13
Գլխավոր » 2012 » Հունիս » 28 » ՌՈԲԻ ՖԱՈՒԼԵՐ.'ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՀԱՂԹԻ ԻՏԱԼԻԱՅԻՆ"
17:52
ՌՈԲԻ ՖԱՈՒԼԵՐ.'ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՀԱՂԹԻ ԻՏԱԼԻԱՅԻՆ"
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոբի Ֆաուլերը կարծում է, որ Եվրո 2012-ի կիսաեզրափակիչ Գերմանիա – Իտալիա հանդիպումը կավարտվի գերմանացիների հաղթանակով:

«Չեմ կարող անգամ պատկերացնել, որ Գերմանիան կարող է պարտվել, քանի որ նրանք չափազանց ուժեղ են: Գերմանիայի հավաքականում միակ խնդիրն աջ պաշտպանի դիրքն է, սակայն սա եզակի թերությունն է:
Ես խաղադրույք կկատարեի այն բանի վրա, որ այսօր Մարիո Գոմեսը գոլ կխփի: Համոզված եմ՝ իտալացիների հետ խաղում նա շատ կաշխատի խաղադաշտում: Հաշվի առնելով, որ Գերմանիան կունենա դարպասը գրավելու հնարավորություններ, ապա Մարիոն պետք է որ աչքի ընկնի խփած գնդակով:

Ինչ վերաբերվում է վերջնական հաշվին, ապա հանդիպումը կավարտվի 2:0 հաշվով հօգուտ Գերմանիայի: Անգլիայի հետ խաղում Իտալիայի հավաքականը բավականին շատ պահեր ունեցավ, սակայն չկարողացավ իրացնել դրանք: Գերմանիայի հետ իտալացիները այդքան հնարավորություններ չեն ունենա, այնպես որ չեմ կարծում, թե Իտալիան կկարողանա գոլի հեղինակ դառնալ», – Ֆաուլերի խոսքերը մեջբերում է The Mirror-ը:

Հիշեցնենք, որ Եվրո 2012-ի կիսաեզրափակիչ Գերմանիա – Իտալիա հանդիպումը տեղի կունենա այսօր Երևանի ժամանակով 22:45-ին:

Sportarmenia.com
Դիտումներ: 570 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0